
Դոլարը բորսայում էժանացել է 1.66 դրամով

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 14-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 472.84 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.35%-ով կամ 1.66 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3.8 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 470.7 դրամով, վաճառում 474.8 դրամով: