
Էրդողանը հունիսին կայցելի Բաքու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան բարձր մակարդակով ներկայացված կլինի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացման արարողակարգին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս Բաքվում նման հեղինակավոր միջոցառման անցկացմանը. «Ներկայումս դիտարկվում է Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը, սակայն մենք դեռ չենք կարող տալ ավելի ստույգ տեղեկատվություն»:
Բաքվում Եվրոպական խաղերը, որոնք առաջինն են իրենց տեսակում, անցկացվելու են 2015 թվականի հունիսի 12-28-ին: