Չինական իմաստնություն
Մի ծեր և շատ իմաստուն մարդ իր ընկերոջն ասում է.
– Լա՛վ զննիր այն սենյակը, ուր մենք հիմա գտնվում ենք, և փորձի՛ր մտապահել շագանակագույն իրերը:
Սենյակում շագանակագույն շատ իրեր կային, և ընկերը հեշտությամբ մտապահեց դրանք:
Բայց իմաստուն չինացին նրան տվեց հաջորդ հարցը.
– Իսկ հիմա փակի՛ր աչքերդ և թվարկի՛ր կապույտ գույնի առարկաները: Ընկերը շփոթվեց և զարմացավ.
– Ես կապույտ առարկաներ չնկատեցի. չէ՞ որ ես մտապահել եմ միայն շագանակագույն առարկաները:
Դրան ի պատասխան՝ իմաստունն ասում է.
– Բացի՛ր աչքերդ և շուրջդ նայիր. տե՛ս, թե սենյակում ինչքան շատ կապույտ գույնի իրեր կան:
Եվ դա բացարձակ ճշմարտություն էր. սենյակը լի էր կապույտ գույնի առարկաներով: Այդ ժամանակ ծերունին ահա թե ինչ առաջարկեց.
– Եթե դու սենյակում փնտրում ես միայն շագանակագույն առարկաներ, իսկ կյանքում՝ միայն վատը, ապա դու կտեսնես միայն դրանք, կնկատես միայն դրանք, և միայն դրանք կհիշվեն քո կողմից և մասնակցություն ու դեր կունենան քո կյանքում: Հիշի՛ր, եթե դու փնտրում ես վատը, ապա դու անպայման այն կգտնես և չես նկատի ոչ մի լավ բան:
Պատրաստեց Գոհար Սավզյանը