Բաժիններ՝

Ինչպե՞ս է Լիկա Մեսրոպյանը պատրաստել Քիմ Քարդաշյանի տիկնիկով տորթը

Ինչպես հայտնի է` Քիմ Քարդաշյանին անակնկալ նվեր տորթ էին մատուցել «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ հանգրվանել է հայտնի աստղը: Ձեռագրից ակնհայտ էր, որ Լիկա Մեսրոպյանի «մատը խառն է» այս գործում: 168.am-ի հետ զրույցում Լիկան հաստատեց, որ տորթը պատվիրել են «Լակի դեսերտ» արտ-ստուդիոյում: Պատվիրատուն news.am-ն է: Մեր հարցին, թե որքա՞ն արժեր հատուկ Քիմ Քարդաշյանի համար արված տորթը Լիկան պատասխանեց, որ՝ ինչպես և բոլոր աստղերի համար՝ անվճար:

Մեր դիտարկմանը, որ դա երևի Քիմի առաջին անվճար տորթն էր, Լիկան ծիծաղեց, ավելացնելով, որ մեծ ռեկորդ է սահմանել՝ մեկ օրում արագ տիկնիկ պատրաստելու գործում:

«Կարծում եմ, կարողացել եմ նմանության հասնել՝տիկնիկի և Քիմի հայացքների միջև: Տիկնիկը մարցեպանից է պատրաստված, իսկ տորթ ընկույզով է»: Մեր հարցին, թե ո՞վ է ընտրել լուսանկարը, ըստ որի էլ՝ արվել է տորթի տիկնիկի հայացքը, Լիկան պատասխանեց, որ ընտրությունն իրենն էր:

tort Qardashyan (2)

Կարդացեք նաև

tort Qardashyan (3)

tort Qardashyan (4444

Մեր հարցին արդյո՞ք տեղյակ է՝ հավանե՞լ է Քիմը տորթը, թե՞ ոչ, Լիկան պատասխանեց. «Պետք է որ հավանած լինի, քանի որ ես ուսումնասիրել եմ նրա նախընտրելի տորթերը, անգամ նրա հարսանեկան տորթը: Եվ ուսումնասիրելով՝ հասկացել եմ, որ մեր տորթը նա հաստատ կհավանի: Եվ բացի այդ, մեզ մոտ միայն բնական հումքով են պատրաստվում տորթերը»: Հարցին, թե ինչպե՞ս էր անվանել տորթը, Լիկան պատասխանեց, որ ինչպես և բոլոր աստղային տորթերը՝ այս մեկը ևս կոչվեց տիրոջ անունով՝ «Քիմ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս