Վարչապետը հանձնարարել է ճիշտ հաշվարկ անել

ՀՀ Կառավարությունն այսօր ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումը, որի իրագործումը հնարավորություն կտա Վայոց ձորի մարզի Խնձորուտ և Նոր Ազնաբերդ սահմանամերձ համայնքներում կառուցել ոռոգման ինքնահոս ջրագծեր և լուծել ավելի քան 84 հեկտար հողերի ոռոգման հարցը: Անհրաժեշտ տրամագծի խողովակները վերցվելու են 1982-1984թթ. կառուցված, ներկայումս չշահագործվող պոմպակայանի խողովակաշարերից:

Այս առնչությամբ վարչապետն հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Վայոց ձորի մարզպետին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ճիշտ հաշվարկ անել և հետևել, որպեսզի խողովակները տարբեր պատճառներով պակասելու դեպքում դրա պատասխանատվությունը չթողնվի մրցույթի հաղթող ընկերության վրա և պետբյուջեն չտուժի:

Տեսանյութեր

Լրահոս