ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը՝ առաջիկա օրերի եղանակի մասին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին՝ առանձին հատվածներում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ին ևս 2 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 10-14-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ, հորդառատ անձրև:
Երևանի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 27.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն