Բաժիններ՝

Սամվել Սևյանը հաղթել է Ուեսլի Սոյին

Ամերիկայի Առաջնության հերթական տուրում գրոսմայստեր Սամվել Սևյանը հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշն ունեցող շախմատիստ Ուեսլիին: Սամվել Սևյանը, ով 14 տարեկան է, աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից մեկն է և ամենաերիտասարդ գրոսմայստերը՝ ԱՄՆ-ի պատմության մեջ: Այժմ նա խաղում է իր համար առաջին՝ ԱՄՆ շախմատի առաջնությունում, որի շրջանակներում սև խաղաքարերով պարտության մատնեց Ուեսլիին: Սևյանի համար սա հիասքանչ հաղթանակ էր: Այժմ երիտասարդ գրոսմայստերն ունի 1.5 միավոր:

Սևյանը դարձել է սպորտի վարպետ 9 տարեկանում իսկ արդեն 12 տարեկանում ԱՄՆ միջազգային կարգի ամենաերիտասարդ սպորտի վարպետն էր: 2014 թվականին կայացած Սենթ Լուիսի մրցաշարում Սևյանի վարկանիշը հասավ 2500-ի, որի արդյունքում էլ նա ստացավ գրոսմայստերի կոչում:

chess.am

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս