12 միջոց՝ սոդան այլ նպատակներով օգտագործելու համար

takprosto.cc կայքը ներկայացրել է սոդան այլ նպատակներով օգտագործելու 12 միջոց:

1. Մաշկը թարմացնելու և փափկեցնելու համար: Սոդան խառնեք ջրի հետ 3:1-ի հարաբերությամբ այնպես, որ խիտ մասսա ստացվի: Ապա ստացված մասսան քսեք ձեռքերի, ծնկների, արմուկների կոշտացած հատվածներին:

2. Ոտքերը խնամելու համար: Տաք ջրի մեջ 2 թեյի գդալ սննդի սոդան խառնեք 1 թեյի գդալ աղի հետ, ապա ոտքերը դրեք ջրի մեջ: Սա ձեզ կօգնի հանել կեղտը ոտքերից:

3. Լոգանքի համար: Լոգանք ընդունելիս ջրի մեջ կարող եք կես բաժակ սոդա ավելացնել: Այն կմաքրի և կփափկեցնի մաշկը:

Կարդացեք նաև

4. Դեմքը մաքրելու համար: Սոդայի թույլ լուծույթը հիանալի միջոց է կոսմետիկան մաշկից հանելու և մահացած հատվածները հեռացնելու համար:

5. Մազերը լվանալու համար: Կես թեյի բաժակ սոդան ավելացրեք ձեր շամպունի մեջ: Այն մազերը կմաքրի ավելորդ կոսմետիկ միջոցներից:

6. Սոդան՝ որպես չոր շամպուն: Եթե մազերը յուղոտվել են, սակայն ժամանակ չունեք լվանալու համար, կարող եք սոդա օգտագործել:

7. Բարձր ջերմության պատճառով առաջացող ցանի քչացման համար: Նախ տաք լոգանք ընդունեք, ապա սոդայի պաստան քիչ քանակությամբ քսեք այն հատվածներին, որտեղ ցան է առաջացել: Կարճ ժամանակ անց մաքրեք:

8. Արևայրուքի հետևանքով առաջացած ցավը մեղմելու համար: Որպեսզի մեղմեք արևի ճառագայթների արդյունքում առաջացած այրվածքների ցավը՝ սննդի սոդայից և ջրից պատրաստված պաստա օգտագործեք:

9. Խոզանակները և սանրերը թարմացնելու համար: 1 լիտր ջրի մեջ 4 թեյի գդալ սոդա ավելացրեք: Խոզանակները և սանրերը մի քանի րոպե դրեք դրա մեջ, ապա հանեք:

10. Ատամները սպիտակեցնելու համար: Ատամները սպիտակեցնել կօգնի սոդայի և աղի խառնուրդը: Դրանով մաքրեք ատամները: Այս խառնուրդը կօգնի ազատվել նաև բերանի վատ հոտից:

11. Եղունգները խնամելու համար: Սոդան կօգնի նաև մաքրել ձեռքերի և ոտքերը եղունգները:

12. Միջատների խայթոցների համար: Որպեսզի միջատի խայթոցի հետքն արագ անցնի, դրա վրա մի փոքր սոդա քսեք:

Թարգմանությունը 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս