Բաժիններ՝

Բարաք Օբաման ու Ռաուլ Կաստրոն հանդիպելու են Պանամայում

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու նրա կուբացի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հանդիպելու են Պանամայում: Դա կլինի երկու երկրների առաջնորդների առաջին ուղիղ շփումն այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն ու Կուբան 2014 թվականի դեկտեմբերին հայտարարեցին հարաբերությունների կարգավորման մասին:

Դեռ հայտնի չէ, թե ինչպես է տեղի ունենալու երկու նախագահների հանդիպումը: Բարաք Օբաման ու Ռաուլ Կաստրոն հանդիպել են Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ: Այժմ հայտնի է, որ Օբաման ու Կաստրոն հանդիպելու են «Ամերիկայի գագաթաժողովի» ժամանակ, որն ապրիլի առաջին տասնամյակին տեղի է ունենալու Պանամայում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի Լատինամերիկյան բաժնի տնօրեն Ռոբերտ Ջեյկոբսոնը: Նա հանդիսանում է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ամերիկյան գլխավոր բանագնաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս