Բաժիններ՝

«Ինձ պարզապես վրդովվեցնում է КВН-ային մտածելակերպը». Արթուր Իսպիրյանը՝ «Եվրատեսիլ 2015»-ի հայաստանյան երգի վերաբերյալ. Life.panorama.am

Life.panorama.am-ն զրուցել է  երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ կարծիքի է Եվրաստեսիլ 2015-ին մասնակցող հայաստանյան երգի ու գաղափարի վերաբերյալ, սակայն զրույցի ընթացքում Արթուր Իսպիրյանը նշեց, որ բավականին անտարբեր է վերաբերվում այդ մրցույթին եւ առհասարակ մրցույթներ չի սիրում.

«Մրցույթներ չեմ սիրում, այս մրցույթը հատկապես, քանի որ այն ոչ այնքան երգի մրցույթ է, քան քաղաքական, բացի այդ մրցույթների ժամանակ  լարված եմ լինում, իսկ ահա այս տարվա երգի՝ «Face The Shadow»-ի,  վերաբերյալ ես առհասարակ կարծիք չունեմ: Իհարկե, գաղափարը հրաշալի է, բայց, ըստ իս, սա այն ազդեցիկ երգը չէր, որը պետք է ներկայացվեր մեր երկրի կողմից այսքան ճակատագրական ժամանակահատվածում»,- նշել է  երգիչն ու հավելել, որ շատ վրդովված է հատկապես երգի բառերի ընտրության համար.

«Պետք է ավելի պրոֆեսիոնալ հանձնաժողով ընրվեր այս երգը քննարկելու համար, չէր կարելի նման վերաբերմունք, ես շատ վրդովված եմ հատկապես բառերի ընրության համար, չէ, որ մեր այսօրվա իրականությունում անգլիախոսությությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչ է նշանակում «Ever don’t deny baby don’t deny you and I» նախադասությունը, մի՞թե արժեր այս երգում «baby» բառը շոշափել, ինձ պարզապես վրդովվեցնում է КВН-ային մտածելակերպը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս