Ռուսաստանը կարող է պատերազմ սանձազերծել Մոլդովայում, Վրաստանում ու Ադրբեջանում. Բժեզինսկի

Լեհական Gazeta Prawna պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է պատերազմ սանձազերծել Մոլդովայում, Վրաստանում ու Ադրբեջանում, եթե Ուկրաինայի պատերազմը Վլադիմիր Պուտինի համար թվա շատ հեշտ հաղթանակ.

«Իսկ հետխորհրդային երկրներից հետո ռուսական բանակը կարող է ներխուժել Բալթյան երկրներ ու Լեհաստան: Կան ցուցիչներ, որ Կրեմլը չի պատրաստվում կանգ առնել միայն Ուկրաինայի դեմ պատերազմով: Դրա համար լիովին արդարացված են ռուսական հնարավոր հարձակման վերաբերյալ Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի մտավախությունները:

Ժամանակակից Ռուսաստանը կարող է կրկնել 1940 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Բալթյան երկրներն օկուպացնելու սցենարը: Ապա Ռուսաստանը կարող է հարձակվել նաև Լեհաստանի վրա: Ղրիմի բռնակցման ժամանակ Մոսկվայում անցկացվեց մեծ հանրահավաք, որին ներկա էր նախագահ Վլադիմիր Պուտինը:

Որոշակի պահի ամբոխից հայտարարություններ հնչեցին, որ հաջորդը Ֆինլանդիան է, իսկ հետո՝ Լեհաստանը: Ես չափազանցված եզրակացություններ չէի անի դրանից, սակայն մի որոշ ժամանակ երկու երկրներն էլ ընդգրկված են եղել Ռուսական կայսրության կազմում և որոշակիորեն մնացել են ռուսաստանցիների գիտակցության մեջ:

Կարդացեք նաև

Ռուսաստանցիների ախորժակն աճում է: Չեմ ցանկանում գուշակ լինել, սակայն կա մեծ ռիսկ, որ ամեն ինչ չի վերջանա Ուկրաինայով»: Բժեզինսկին Լեհաստանի իշխանություններին խորհուրդ է տվել անհապաղ սկսել լեհական բանակի վերազինում ու արդիականացում:

Տեսանյութեր

Լրահոս