Բաժիններ՝

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել:

Ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման, ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են. «ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ, կուրսանտ Գնել Թևոսյանը հաղորդում է տվել, որ 29.01.2015թ. ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո Ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, ստորացրել իր պատիվն ու արժանապատվությունը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նախապատրաստված նյութերով 11.03.2015թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը, արարքի մեջ հանցակազմ չկա. Օ. Հ.) քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Քննիչի կայացրած որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ զինվորական դատախազությունում»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս