Բաժիններ՝

Հնագույն բաղադրատոմս՝ անցանկալի մազերից ազատվելու համար

Այս հնագույն բաղադրատոմսը կօգնի ազատվել դեմքի և մարմնի անցանկալի մազերից: Ըստ complete-health-and-happiness.com-ի՝ դեղատոմսի գործածումից ընդամենը մի քանի ամիս անց դեմքի և մարմնի մազերը կպակասեն:

Սկզբում պետք է վերցնել ընկույզի կեղևը և այրել: Այնուհետև մոխիրները լցրեք ջրի մեջ և թողեք մնա 12 ժամ: Ապա թանզիֆը թաթախեք ջրի մեջ և դրեք մարմնի այն հատվածին, որտեղից ցանկանում եք հեռացնել մազերը: Կրկնեք այս գործողությունը օրական մի քանի անգամ, և պահեք թանզիֆը մոտավորապես 30 րոպե: Մի քանի շաբաթում կազատվեք անցանկալի մազերից:

Հին եգիպտական մարմնի արվեստը

Շաքարի միջոցով մազահեռացումն էժան է: Այս դեպքում մազերը հեռացվում են մազարմատներով, և ժամանակի ընթացքում քչանում են, բացի այդ, դրանք փափկում են:

Շաքարով մազահեռացումն արվում է շաքարի, ջրի և կիտրոնի հյութի խառնուրդով: Այս խառնուրդը պետք է տաքացնել, ապա, երբ մի փոքր սառչի՝ տարածեք մաշկի վրա, ծածկեք բամբակյա անձեռոցիկով և մազի հակառակ ուղղությամբ քաշեք:

Բաղադրություն

  • 2 բաժակ շաքար
  • Քառորդ բաժակ կիտրոնի հյութ
  • Քառորդ բաժակ ջուր

Խառնեք բոլոր բաղադրիչները և տաքացրեք ցածր կրակի վրա: Ուշադիր եղեք, որպեսզի խառնուրդը չեռա: Տաքացրեք խառնուրդը 120 C ջերմաստիճանում: Հեռացրեք կրակից և թողեք՝ մի փոքր սառչի, լցրեք տարայի մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս