Աչքերի հոգնածությունը նվազեցնող հնարքներ

Թեյի, երիցուկի թուրմերը և բուսայուղերը հանգստացնում են աչքերը և հարթեցնում են կնճիռները։

  • Տերեփուկն աչքերին փայլ է հաղորդում, իսկ վայրի գազարի ծաղկաբույլերով թրջոցները սրում են տեսողությունը։
  • Նախքան առաջարկվող միջոցները կիրառելը պետք է մաքրել մաշկը։
  • Առավոտյան 25-30 անգամ ցայեք աչքերը սառը ջրով։
  • Պատրաստեք սև կամ կանաչ թեյով թրմված խիտ թուրմ։
    Դրեք գոլ թրջոց 3-5 րոպե։ Նույնը կատարեք երիցուկի եփուկով։
  • Սթրես. Բամբակե խծուծը թրջեք մաքուր գոլ ջրի մեջ, դրեք թրջոց, պահեք 3-5 րոպե։
    Նույնը կատարեք սառը թրջոցով։ Հաջորդաբար կրկնեք 5-6 անգամ։
    Դրեք թեյով կամ երիցուկով թրմված ջրի թրջոցներ։
  • Բամբակե խծուծը թրջեք ձիթապտղի, նշի կամ այլ բուսայուղի մեջ։ Դրեք թրջոց փակ աչքերի վրա։

Տերեփուկը վերականգնում է աչքերի փայլը

  • Մանրացրեք, տրորեք տերեփուկի կոկոնը, վարդի ծաղկաթերթիկները, խառնեք (2։1)։ 3 ճ/գ հումքը 1 ժամ եփեք թույլ կրակի վրա` 500 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիֆով, պահեք հով, մութ տեղում` թափանցիկ ապակյա տարայի մեջ։

Կաթեցրեք 5 կաթիլ` օրը մեկ անգամ։ Մի քանի օր անց կնկատեք դրական փոփոխությունը։

Վայրի գազարը սրում է տեսողությունը

Կարդացեք նաև

  • Ծաղկաբույլն ընկղմեք եռջրի մեջ, մի քանի րոպեից հանեք, երբ գոլանա` դրեք աչքերի վրա, պահեք 5 րոպե։ Կրկնեք 4-5 անգամ։

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Տեսանյութեր

Լրահոս