Բաժիններ՝

«Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց…». Մկոն` իր և Կարգին Հայկոյի վերամիավորման մասին. Life.panorama.am

Արդեն գրեթե երկու տարի է՝ շատերին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ տարիներ շարունակ սիրված ու միասնական «Կարգին» դուետն առանձին է գործում: Ավարտվեց ոչ միայն «Կարգին հաղորդում»-ն, այլև փլուզվեց Հայկո-Մկո հումորային զույգը:

Ազատություն ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ընթացքում Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդրադարձել էր այդ հարցին, քանի որ, ինչպես յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում, երկրպագուն առաջինը հնչեցնում է նրանց միավորման մասին հարցը: Ի պատասխան, Հայկոն նշել էր, որ ինքն անձամբ բաց է և պատրաստ համագործակցել՝ հորդորելով հարցն ուղղել Մկոյին:

Life.panorama.am-ը կապ է  հաստատել Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ, ով մեկնաբանելով իր և Հայկոյի վերամիավորման մասին լուրն ասել է.

«Նշեմ, որ «Կարգին հաղորդման» ավարտը բոլորովին կապված չէ մեր դուետի փլուզման հետ: Մենք ուղղակի տվյալ պահին անցանք այլ ձևաչափի. «Կարգին հաղորդում»-ից հետո ստեղծվեց «Կարգին սերիալ»-ը, որում նորից միասին ենք աշխատել: Ինչ վերաբերում է մեր՝ կրկին համագործակցությանը, ապա ես բացառում եմ այդ հանգամանքը: Մենք տարբեր անելիքներ, ծրագրեր ունենք: Մեր համագործակցությունն ինձ համար տեղում «դոփել» կլինի, հետընթաց, իսկ ես փորձում եմ նոր ռեժիսորների, դերասանների հետ աշխատել, ինչն ինձ նոր հնարավորություններ կտա: Համոզվել եմ, որ ճիշտ ուղի եմ ընտրել»:

Մկրտիչ Արզումանյանը չցանկացավ անդրադառնալ իրենց միջով անցած «սև կատվին»՝ պարզաբանելով, որ դա խիստ անձնական է և վերաբերում է միայն իրենց. «Դա մեր անձնական հարաբերություններն են, միայն մենք կարող ենք այդ մասին խոսել, ուրիշ ոչ-ոք: Նույնիսկ մեզանից որևէ մեկը իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել»:

Ի դեպ, ի տարբերություն Հայկ Մարությանի հավաստիացմանը, որ իր և Հայկոյի մեջ շփում կա, մեր զրուցակիցը հերքեց այն.

«Անկեղծ կլինեմ և կասեմ, որ մենք մոտ երկու տարի գրեթե չենք շփվել, ես այս ընթացքում Հայկին չեմ տեսել: Մենք միասին դժվար ժամանակահատված ենք անցել, կիսել ենք բարդ օրեր, ծրագրեր ենք իրագործել, բայց այժմ միասին անելիք չունենք, տարբեր ենք ոճային առումով, ընկերական հայացքներով ու մարդկային շփմամբ ու տեսակետներով: Դա ցույց տվեց կյանքը: Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց մենք էլ պարտավոր չենք ամբողջ կյանքը միասին անցկացնել: Ես այսօր դժգոհ չեմ իմ առօրյայից ու գործունեությունից»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս