Նիհարում ենք կտավատի սերմերի միջոցով
Կտավատի սերմերը չափազանց օգտակար հատկություններ ունեն, բավական մատչելի են, շատ արդյունավետ և օգտակար միջոց են նաև ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մաշկը դառնում է ավելի փափուկ, մաքրվում է մարսողական համակարգը:
Որպես կանոն, ավելորդ կիլոգրամները կորցնելու գործում կտավատի սերմերն օգտագործվում են տարբեր թուրմերի հետ:
- 1 ճ/գ կտավատի սերմերի վրա լցրեք 2 բաժակ եռացրած ջուր, թողեք թրմվի 8-10 ժամ: Այս թուրմը պետք է խմել օրական 2 անգամ՝ կես բաժակ:
- 1ճ/գ կտավատի սերմերի վրա եռացրած ջուր լցրեք, դրեք ցածր կրակի վրա, կափարիչը ծածկեք և թողեք 30 րոպե եփվի, այնուհետև սառեցրեք: Եփված զանգվածին ավելացրեք թարմ աղացած կոճապղպեղ և 1ճ/գ մեղր: Այն պետք է օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ` 150մլ չափաքանակով:
- Քնելուց առաջ մեկ բաժակ կեֆիրին ավելացրեք 1թ/գ կտավատի սերմեր: Սա կօգնի մարսողական համակարգին լավ գործել և հանգիստ ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը