Բաժիններ՝

Պարզեցվում է բիզնես սկսելու ընթացակարգը

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015թ. միջոցառումների ծրագրին: Այն կնպաստի բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, արտաքին առևտրի արագ խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը և այլն: Այժմ Հայաստանը «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի տվյալով 189 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի դրույթներն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում հավաստագրման գործընթացի պատշաճ իրականացման վերաբերյալ:
Կառավարությունը թույլատրել է «Հայք ավիա» ՓԲԸ կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. փետրվարի 19-ը, ինչը պայմանավորված է ընկերության ձեռք բերած ուսումնական ինքնաթիռի շահագործման պայմանների պահպանման անհրաժեշտությամբ:
Գործադիրը հաստատել է կառուցապատման նպատակով թույլտվության և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը: Դրա ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր:

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը մինչև 2015թ. սեպտեմբեր ամիսը երկարացրել է «Էնէկո. Ինկ» ընկերության կողմից Ծաղկաձոր քաղաքի Օրբելու 1 հասցեում կատարվելիք ներդրումային պարտավորությունների ժամկետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս