Նա 31 օր չէր լվացել մազերը. ի՞նչ պատահեց փորձարկումից հետո

Իտալացի Մարգարեթ Բադորը որոշել էր մի փորձարկում անել. նրան հետաքրքիր էր, թե ի՞նչ կլինի, եթե 31 օր չլվանա մազերը շամպունով: Դրանից առաջ, նա գրեթե ամեն օր լվանում էր մազերը, քանի որ յուղոտ էին: «Անձամբ ինձ համար առաջին շաբաթը ամենադժվարն էր,- պատմում է Մարգարեթը: – Մազերս անմիջապես յուղոտվեցին, բայց 3 օր անց այլևս այդքան ինտեսիվ չէին յուղոտվում: Իհարկե, ավելի չլավացան մազերս, նույն յուղոտն էին»: Փորձարկման ընթացքում Մարգարեթն իրեն վատ չէր զգում, բայց մազերը միշտ հավաքում էր: Վերջին երկու շաբաթների ընթացքում իր ծանոթներն ասում էին, որ իր մազերն այնպիսի տեսք ունեն, կարծես 2 օր է՝ չեն լվացվել:

«Ես մի քանի անգամ փորձեցի լվանալ մազերս երիցուկի թեյով: Միակ բանը, որ եղավ՝ մազերս լավ էին բուրում, բայց յուղոտությունը չէր նվազում»,- ասում է Մարգարեթը՝ ավելացնելով, որ վախենում էր, որ կվնասվի իր գլխամաշկը, սակայն ոչինչ չեղավ:

31 օր անց նա որոշեց, որ այս ամենն իր համար չէ, բայց անմիջապես չանցավ շամպունի օգտագործմանը. նա լվանում էր մազերը կերակրի սոդայով: 3/1-ի հարաբերությամբ խառնում էր ջուրն ու սոդան և շատ գոհ էր դրանից: Կերակրի սոդան վերացնում էր յուղոտությունն ու հրաշալի կերպով մաքրում մազերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

Տեսանյութեր

Լրահոս