Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստվում է հեռանկարային զենքի մշակման վրա ծախսել մոտ 5 միլիարդ դոլար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս տարի կարող է ծախսել մոտ 270-290 միլիարդ ռուբլի (մոտ 4.8 միլիարդ դոլար)՝ կապված հեռանկարային զենքի ու տեխնիկայի ստեղծման գիտահետազոտական ու փորձարարական-կոնստրուկտորային աշխատանքներ իրականացնելու հետ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 2015 թվականին պետական պաշտպանության պատվերի ծավալը կազմելու է 1.8 տրիլիոն ռուբլի (30 միլիարդ դոլար): 2014 թվականին այն կազմել է 1.7 տրիլիոն ռուբլի (28 միլիարդ դոլար): Ավելի վաղ պլանավորվել էր, որ 2015 թվականին այն կաճի 20 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս