Բաժիններ՝

Կրեմլը 15 տարի փորձում է պաշտպանել այն միֆը, որ Պուտինը երբևէ չի հիվանդանում. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ քանի դեռ համացանցի օգտատերերը փորձում են կռահել, թե ուր է կորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և արդյոք նա չի՞ մահացել, Կրեմլը փորձում է պաշտպանել այն միֆը, որ Ռուսաստան նախագահը երբևէ չի հիվանդանում:

Ռուսական քարոզչությունը 15 տարի փորձում է ցույց տալ, թե ինչ ակտիվ մարզիկ է Ռուսաստանի նախագահը: Նա գնում է որսի, զբաղվում է ձկնորսությամբ և ձյուդոյով: Նրան լուսանկարել են կիսամերկ ձիու վրա նստած վիճակում: Այնպես որ մարդկանց համար հիվանդանալու սովորական ունակությունը չի տեղավորվում նրա իմիջում:

Պուտինի ներկայիս անհետացումը հիշեցնում է ԽՍՀՄ-ի տվյալ ժամանակվա առաջնորդների առողջության հետ կապված խորհրդային վախերը: Կոմունիստական առաջնորդների ժամանակվա նման այսօր գաղտնիացված է Ռուսաստանի նախագահի մասնավոր կյանքը:

Այն բանից հետո, ինչ Պուտինը 2012 թվականին հանրության առջև հայտնվեց կաղալով ու չեղյալ հայտարարեց միջազգային մի շարք այցեր, ԶԼՄ-ները սկսեցին տեղեկատվություն տարածել, թե նախագահը հիվանդ է և չի կարող թռչել ինքնաթիռով: Ավելի ուշ քարոզչությունը դա բացատրեց նրանով, որ Պուտինը դելտապլանով թռչելիս վնասել է թիկունքը:

Ներկայումս էլ Կրեմլը նորից վիթխարի ջանքեր է գործադրել, որ թաքցնի ամեն տիպի ակնարկներն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը, ինչպես բոլոր մարդիկ, կարող են հիվանդանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս