ԵՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան կարող է նպաստել 60.000-անոց եվրոպական բանակի ստեղծմանը. Վոլքան Բոզքըր

Թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան կարող է նպաստել ԵՄ-ի բանակի ստեղծմանը, որը բաղկացած կլինի 60.000 զինծառայողից.

«Եթե Թուրքիան լիներ ԵՄ-ի անդամ, ապա նա կարող էր նպաստել ԵՄ-ի 60.000-անոց բանակի ստեղծմանը: Չկան շատ երկրներ, որոնք պատրաստ են ձևավորել նման բանակ:

ԵՄ-ը ներկայումս ունի գերտերության կարգավիճակ, սակայն ունակ է միայն «փափուկ ուժի» քաղաքականությանը՝ միասնական եվրոպական բանակի բացակայության պատճառով: Թուրքիան համապատասխանում է ԵՄ-ին անդամակցելու համար չորս առանցքային չափանիշի, որոնք կարող են ռազմավարական ազդեցություն ունենալ ԵՄ-ի ապագայի վրա:

Խոսքն ուժեղ տնտեսության, երիտասարդ ու աշխատասեր բնակչության, նավթի ու գազի համաշխարհային պաշարների 70 տոկոսին տիրապետող տարածաշրջանի էներգակիրների մատակարարման երթուղիների հարցում ռազմավարական դիրքի և վերջապես զինված ուժերի մասին է»:

Տեսանյութեր

Լրահոս