Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի 4-ին (արդեն երկրորդ անգամ) տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանի
Մարտի 7-ի երեկոյան՝ «Պարտեզ» խանութի դիմաց, 2 հոգի ծեծել են մի երիտասարդի, ապա նրան նստեցրել ավտոմեքենան ու տարել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած ընթացիկ ծրագիրը, ինչպես նաև նոր վարկային ծրագրի մեկնարկի և հիմնախնդիրների շուրջ մի շարք հարցեր: Նախարարը նշել է, որ կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություններ, որոնք ներառված են Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:
Մարտի 9-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրազիլիայի ջրային տարածքներում՝ Ռիո դը Ժանեյրոյի հայտնի ավազանների մոտակայքում, հայտնաբերել են բակտերիայի նոր տեսակ: Այդ միկրոօրգանիզմի յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն կայուն է դեղամիջոցների նկատմամբ: Իրենց ունիկալ հատկությունների պատճառով նոր միկրոօրգանիզմները կոչվեցին «սուպեր» բակտերիաներ:
Մարտի 7-ին՝ ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի՝ ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի բժշկական կենտրոն՝ Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 7 անձ:
«Ծառուկյանի հրաժարականի և հայաստանյան ներքաղաքական զարգացումների հիմքում բացառապես ներքաղաքական պատճառներն են»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը` անդրադառնալով հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներին:
«1991 թվականից թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում գործողություններն արդյունք չեն տվել, պետության կառավարման հարցում համար մեկ ցուցանիշն արդյունքն է, կառավարողներն իրենց գործունեությունը տապալում են և որոշ ժամանակ անց մարդիկ գնում են նորից իրենց հետևից: Հիմա էլ մեկ այլ արտահայտություն են շրջանառության մեջ դրել՝ տակտիկական նահանջ: Ավելի լավ է ընդունել պարտությունը, պարտությունն ընդունելը հասարակության մեջ ավելի լավ կգնահատվի»,- նկատեց Մեսրոբյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ:
Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասը մեծ կորուստ է կրել: Ուկրաինայի Խարկով քաղաք կատարած հովվապետական այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Ավելի վաղ Զաուր Դադաևը պատմել է, որ քաղաքական գործչին սպանել են իսլամին քննադատելու համար:
Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հանդիպումը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream ընկերությունը, որում երևում է, թե ինչպես է այսօր՝ մարտի 9-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, տեղի ունեցել Mercedes-ի և Skoda-ի բախումը, որից հետո Mercedes-ը հարվածել է կարմիր լույսի տակ կանգնած BMW X 5-ին և Ford Transit-ին:
«Միստրալ» տիպի «Սևաստոպոլ» ուղղաթիռակիրն առաջին անգամ շուտով կհայտնվի ծովում
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի ընթացիկ տարվա մարտի 7-ի հրամանով` ԼՂՀ և ՀՀ ոստիկանությունների միջև սերտ համագործակցության ամրապնդման, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում զգալի ավանդ ներդնելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
«Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն վերադարձվեց 2007 թվականի ռելսերի վրա»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի պետական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է մի կուսակցություն, որը ստեղծվել է պարզապես քաղաքական դաշտում զբաղեցնելու և վերցնելու այն քվեները, էլեկտորատը, որն այս կամ այն կերպ երբեք ձայն չի տա Հանրապետական կուսակցությանը:
Նրանց առջև դրեցի Ուկրաինայի նախագահի կյանքը փրկելու առաջադրանք:
«Ինչ-որ բաներ հստակ չէին հաշվարկվել ԲՀԿ-ի գործողությունների մեջ, իրավիճակի արագ փոփոխություն տեղի ունեցավ, այս դեպքում ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտություն կա, ևս մեկ փորձ պետք է արվի»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյան՝ ավելացնելով, որ ինքն անհատների անուններ տալու սովորություն չունի, և հարցին ինստիտուցիոնալ է մոտենում:
«Կարծում եմ, Տեր-Պետրոսյանը հիմա մի խնդիր է լուծում՝ դա 2017 թվականի ընտրություններին ընդառաջ հրապարակում (ոչ միայն Ազատության հրապարակում, այլև ընդհանրապես քաղաքական հրապարակում) մնալն է, որովհետև, կարծես թե, այլևս բան չկա փորձելու, որ կարող է փորձել պարոն Տեր-Պետրոսյանը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` խոսելով մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին, ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի պետական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Սաակաշվիլին այս մասին հայտարարել է Шустер Live ծրագրի եթերում:
Վերջին անգամ քննչական գործողություն եւ հարցաքննություն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես դեռ հիվանդանոցում էի, դրանից հետո որեւէ բան տեղի չի ունեցել: Ճիշտն ասած տպավարությունը այնպիսին է, որ գործը քնեցված է, գոնե իմ մոտ գնալով հույսերը նվազում են, որ այն կբացահայտվի:
Առավոտյան կիտրոնով տաք մեղրաջուրը կարող է լուծել շատ առողջական խնդիրներ։ Այն շատ օգտակար է գրիպի և մրսածության ժամանակ։
Մալաթիա թաղամասի Բաբաջանյան փողոց 30 շենք 28 բն. ապրող բնակչուհին բողոքում է` Հայաստանի էլեկտրական ցանցը (ՀԷՑ) հրաժարվում է վերանորոգել իր սառնարանը, որն էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում է շարքից դուրս եկել: Մասնագետները հաստատել են, որ լարման կտրուկ աճի պատճառով տվյալ պահին շարքից դուրս է եկել սարքի սնուցման բլոկը, որի վերանորոգման համար առհասարակ անհրաժեշտ է մոտ 70 հազար դրամ:
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կառլ Հագլունդը ենթադրել է, որ հազիվ թե դա հավանության արժանանա ԵՄ-ի անդամ բոլոր երկրների կողմից:
Փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, դատավարության 14 ամիս տրվա ընթացքում`2013թ. սեպտեմբերի 17-ից մինչև 2014թ. նոյեմբերի 7-ը, այդպես էլ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի մեղքը հաստատող որևէ ապացույց ի հայտ չեկավ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:
Ալի Խամենեին երեկ հանդիպել է պաշտոնյաների ու մասնագետների խմբի հետ, որոնք պատասխանատու են շրջակա միջավայրի պահպանման համար:
Ժողովրդական երգն ինձ օգնում է ստեղծագործել ազգային ժանրով, ազգային լադերում: Օգնում է երգն ավելի հայեցի ստեղծել: Ազգին պետք է ճանաչեն նրա մշակույթով, և իմ կարծիքով՝ արվեստն ազգապահպան միտում պետք է ունենա, այն պետք է ազգային լինի: Իմ ստեղծագործությունները ժամանակակից դասական ժանրով են, բայց շատ ազգային ոճով:
Զաուրը եղել է գնդի ամենաանվախ ու քաջ զինծառայողներից մեկը:
Միայնակ ոչինչ չեմ կարողանում անել, նույնիսկ հոգալ չնչին կարիքներս: Ինձ հնարավորություն է ընձեռնվել ստանալ բուժում Գերմանիայում, որից հետո կարող եմ քայլել, սակայն չունեմ այդ անելու գումարային հնարավորություն: