Պուտինը պատմել է Ղրիմը վերադարձնելու մանրամասների մասին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքը երեկ ներկայացրել է Անդրեյ Կոնդրաշովի «Ղրիմ. ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմը, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է 2014 թվականի սկզբի իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին Ղրիմը Ռուսաստանին միացնելուն:
Ստորև ներկայացվող տեսանյութում Պուտինը հայտարարում է. «Ես Կրեմլ հրավիրեցի մեր հատուկ ծառայությունների, պաշտպանության նախարարության ղեկավարներին, նրանց առջև դրեցի Ուկրաինայի նախագահի կյանքը փրկելու առաջադրանք: Նրան պարզապես կոչնչացնեին:
Այնտեղ դրվել էին խոշոր տրամաչափի գնդացիրներ, որպեսզի երկար չխոսեին: Մենք պատրաստվել էինք նրան դուրս բերել ուղիղ Դոնեցկից, ցամաքով, ծովով ու օդով: Դա փետրվարի 22-23-ի միջև էր, մենք ավարտեցինք առավոտյան ժամը 07.00-ի մոտ: Հրաժեշտ տալով՝ իմ բոլոր գործընկերներին ասացի. մենք հարկադրված ենք սկսել Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելու աշխատանքներ»:
Ֆիլմի ցուցադրության ստույգ ժամկետը հայտնի չէ: «Վազող տողում» հաղորդվում է, որ դա տեղի կունենա շուտով: