Բաժիններ՝

Ֆինլանդիայի նախագահը կողմ է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծմանը

Yle-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն, ով ոչ վաղ անցյալում երկրում օրինականացրել է միասեռ ամուսնությունները, աջակցել է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման գաղափարին: Նախագահը վստահություն է հայտնել, որ իր համաքաղաքացիները կաջակեցն այդ գաղափարին:

Միևնույն ժամանակ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կառլ Հագլունդը ենթադրել է, որ հազիվ թե դա հավանության արժանանա ԵՄ-ի անդամ բոլոր երկրների կողմից:

Նիինիստեն կարծում է, որ այդպիսի բանակի ստեղծումը կլիներչ լուրջ ու բնական քայլ՝ ուղղված ԵՄ-ի արժեքների պաշտպանության ամրապնդմանը: Նախագահը հավելել է, որ ԵՄ-ի գլխավոր նպատակը խաղաղությունն է:

Սրանից առաջ եվրոպական միասնական բանակի ստեղծման առաջարկով հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Նախորդ տարվա աշնանը Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան կարող է նպաստել 60.000-անոց եվրոպական բանակի ստեղծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս