Բաժիններ՝

Ալի Խամենեին հայտնվել է հանրության առջև

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երեկ հանդիպել է պաշտոնյաների ու մասնագետների խմբի հետ, որոնք պատասխանատու են շրջակա միջավայրի պահպանման համար:

Միջոցառումն անցկացվել է Բնական պաշարների շաբաթվա շրջանակներում: Գործակալությունը ոչինչ չի հայտնել 75-ամյա Խամենեիի ինքնազգացողության մասին՝ չնայած նրան, որ իսրայելական ԶԼՄ-ները հինգշաբթի հայտնել էին նրա հոսպիտալացման մասին:

Ավելի վաղ ֆրանսիական Figaro թերթը, վկայակոչելով արևմտյան հետախուզությունում իր աղբյուրները, հայտնել էր, որ Խամենեիին մնացել է ավելի քան 2 տարվա կյանք: 2014 թվականի սեպտեմբերին Խամենեին ենթարկվել էր վիրահատության, նա Իրանը ղեկավարում է արդեն 25 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031