Բաժիններ՝

Սպիտակ տունը Սնոուդենին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ և կանգնի արդարադատության առջև: Այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային անավտանագության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդվարդ Փրայսը:

Նա հայտարարել է, որ Սնոուդենի հարցում չի փոխվել ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը. «Սնոուդենը մեղադրվում է գաղտնի տեղեկատվություն հրապարակելու մեջ: Նա պետք է վերադառնա ԱՄՆ, ուր նրա դեմ արդարադատություն կիրականացվի բոլոր նորմերին համապատասխան»:

Ավելի վաղ Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան Մոսկվայում հայտարարել էր, որ Սնոուդենը պատրաստ է մեկնել ԱՄՆ՝ պայմանով, որ իրեն կտրվեն օրինական ու անկողմնակալ դատավարության երաշխիքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031