«ԱՄՆ-ն շահագրգիռ է հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնլու հարցում»,- այս մասին Երևանի ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը՝ ամփոփելով իր կատարած այցը Հայաստան:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ստեղծվել է քննչական խումբ՝ բաղկացած առավել փորձառու քննիչներից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Սաակաշվիլին հավելել է, որ պատրանքներ չի տածում, թե ներկայումս իշխող «Վրացական երազանք» դաշինքը պատրաստ է իշխանության խաղաղ հանձնմանը:
Փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-21-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Դա Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ու միջազգային սկզբունքների խախտում է:
Այնուհետև 2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչն իր վարույթում քննվող նույն քրեական գործով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար իրենից պահանջել է խոշոր չափի` 500 ԱՄՆ դոլար կաշառք:
Նա նշեց, որ ԱՄՆ-ն չափազանց անհանգստացած է ԼՂ հակամարտության շփման գծում բռնություններով, որի մասին իր Կովկասյան այցի շրջանակում խոսել է: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ հակամարտության գոտում լինեն հանգիստ ժամանակներ և հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: «Առաջիկա շաբաթներին, հուսով ենք, որ կլինի խաղաղություն»,- նկատեց Նուլանդը:
«Որպես հոգեբան՝ առաջին կետը կնշեմ՝ արդարության բացակայությունը, կամ արդարությանը հասնելու շատ փոքր հնարավորությունը մարդկանց համար, այսինքն՝ Հայաստանում արդարությունը ապահոված չէ, մարդկանց իրավունքները պաշտպանված չեն: Երկրորդ պատճառը՝ չեն կարողանում ընտանիքը պահել. եթե չես կարողանում ընտանիքդ պահել, հո՞ չես մեռնելու՝ թեկուզ հայրենիքում, գոնե ընտանիքի մի մասը պետք է գնա դուրս աշխատի, բերի, բայց, ցավոք, գնացածների մի մասը մնում է, չի վերադառնում. Հայաստանը աղքատանում է, ընդ որում՝ գնում են ակտիվ մարդիկ, աշխատելու ընդունակ մարդիկ: Երրորդը՝ այդ տագնապն է, որը կա Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ արդյոք այստեղ հայ ժողովուրդը պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ: Կան մարդիկ, ես զրուցել եմ շատերի հետ, որոնք գտնում են՝ սպառնալիքը շատ մեծ է, և մենք էլ այդ պատրաստությունը չունենք»:
Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և որ այդ մասին իր դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ:
Նրանք պատժամիջոցներն օգտագործում են Իրանի աճը կանգնեցնելու համար:
Հանդուգն ձեռագրով գողությունների շարանը` բացահայտված:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկում, Աշոցքում, Արագածում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Սևանում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում ձյուն է տեղում:
Ձեռնարկվել է հակառուսական հերթական քայլը, որը հեռացնում է երկկողմ նորմալ հարաբերությունների վերականգնման հեռանկարը:
Հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից ետ կանչելը սպասված քայլ էր, որովհետև այդ քայլի մասին նախապես հայտարարվել էր, դրանից հետո անցել էր որոշակի ժամանակ, և, կարծես թե, Հայաստանի իշխանությունները որևէ առարկություն չէին լսել դրա անթույլատրելիության մասին: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարեց անցյալ տարի՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ:
Վերջերս Ջիբութի կատարած այցելության ժամանակ Էրդողանը պարծեցավ. «Թուրքիան հզոր երկիր է: Եթե դուք [Եվրամիություն] Թուրքիային դեռ դիտում եք որպես մի երկրի, որը կաղաչի ձեր [ԵՄ] դռանը, ապա Թուրքիան այն երկիրը չէ, որ խնդրի»: Ի պատասխան Թուրքիայում լրատվամիջոցների դեմ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հնչած եվրոպական քննադատությանը՝ Էրդողանը հայտարարեց ԵՄ ղեկավարներին՝ «ձեզ պահեք ձեր գաղափարները» և հավելեց. «Բարի եղեք գալ Թուրքիա, որպեսզի Թուրքիա՛ն ձեզ ժողովրդավարության դասեր տա»:
Ռազմական իմաստով դա որևէ բան չի փոխի:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանը, ով նաև ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ է, Էրեբունի հիվանդանոցի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը և Նոր Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը:
Հայաստանում ներքաղաքական զարգացումները տեղափոխվում են նոր, ըստ ամենայնի, բավական կոշտ հակադրությունների հեռանկար խոստացող հարթություն: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին արված՝ բավական կոշտ շեշտադրումներով ելույթը, վերջինիս պատասխանը, նոր իրավիճակ են ստեղծել քաղաքական կյանքում: Այս իրավիճակի շուրջ է մեր զրույցը ՀՀ Կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, ով այս օրերին ամենաշատ հարվածներ ստացողներից ու հարվածողներից է:
Պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահի պահանջած լրացուցիչ տեղեկատվությունը պետք է ներկայացներ անձամբ, բայց չի ներկայացրել: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Սանակոևը հավելել է, որ իրենք պատրաստում են այնպիսի փաստաթուղթ որը կերաշխավորի Վրաստանի կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի նկատմամբ ուժ չկիրառելը:
Հայկական ծագումով հայտնի երգիչ Սերժ Թանկյանը հուզվել է թուրքական անսամբլի և թուրք երգչուհի Այսե Թութունչուի կատարմամբ «Ապրիլյան մի անձրևոտ օր» («Առավոտուն դեմին») երգը լսելիս:
Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քանի որ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընտրվել է Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, վերջինս խնդրել է դադարեցնել իր լիազորությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին` կատարած աշխատանքի և բուհին աջակցելու համար:
Բարզանին ընդգծել է, որ իրենք արդեն իսկ յուրացրել են թշնամու մարտավարությունը:
«Ես լրագրողներին մի քանի անգամ խնդրել եմ՝ ինձ այդպիսի հարցեր չտալ, եթե որևէ մարդ մեղադրվում է հանցագործության մեջ, ճիշտ չէ նրա մասին հարցեր տալ այլ ոլորտներից, դուք չեք կարող ինձ հարցնել՝ Գիմլերն ինչպիսի երաժշտություն էր սիրում, Գիմլերը, նախևառաջ, մարդկանց ոչնչացման հեղինակ է»,- այսօրվա ասուլիսում՝ արձագանքելով լրագրողի հարցին՝ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Ռոբերտ Քոչարայանի դերակատարության վերաբերյալ այս վերջին զարագացումների ֆոնին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը բաց է:
Պեսկովի խոսքերով՝ դեռ խոսք չի գնում «նորմանդական քառյակի» առաջնորդների նոր հանդիպում կազմակերպելու մասին:
Տուժող, ոստիկանության աշխատակից Արմինե Գրիգորյանը նշեց, որ դրսում ամբոխ էր հավաքվել, իսկ դատարանում անցկացվում էր Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: «Այդ ընթացքում մի երիտասարդ, բարձրանալով սպիտակ գույնի մեքենայի վրա, սկսեց գոռգռալ, ասել՝ իմ ձեռքին ռումբ կա, պայթեցնելու եմ»,- ասաց տուժողը՝ նշելով, որ երբ փորձել են մոտենալ այդ երիտասարդին ու զգուշացնել նրան՝ կարգի հրավիրել իրեն, իջեցնել մեքենայի վրայից, նա հանել է ատրճանակը և սկսել է կրակել իրեն մոտեցող ոստիկանների ուղղությամբ:
Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագրի համաձայնեցման ընթացակարգը չի զբաղեցնի շատ ժամանակ:
Մենք ունենք տարբեր քայլեր իրականացնելու հնարավորություն: Մենք կարող ենք ընդհանրապես ստորագրությունները չեղյալ հայտարարել, մենք կարող ենք և վավերացնել, այսինքն՝ ամեն ինչ կախված է ապագա զարգացումներից: Ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պահվածքը, արդյո՞ք կփոխվի, և եթե այո, ապա դեպի ո՞ր կողմ կփոխվի: