«Իշխանությունը խուսափում է անհերքելի փաստերը հանրությանը տեսանելի դարձնելուց»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով հոկտեմբերին ոչ իշխանական ուժերի ներկայացրած կառավարման ճգնաժամի մասին նախագծի մասին:
Ավելի վաղ Կադիրովը քանիցս հայտարարել է, թե պատրաստ է մասնակցել Ուկրաինայի արևելքի ռազմական գործողություններին:
Երեկ լսում էի այդ շարժման ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ավելի մեծ զավեշտ լսած չկամ. մարդիկ գնում էին Արցախ՝ հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար: Տաղանդավոր գաղափարախոսություն, խոսք չկա: Չեմ կարծում, թե մեր երկրում կգտնվի որևէ լուրջ քաղաքական ուժ, որը կկանգնի նման խունտայի հետևում: Ուղղակի անհնար է, որ լինի. ավելի արագ քաղաքական մահ չի լինում:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Օշական գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Նորիկ Բ.-ն:
«Այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակում, որ իշխանությունն ու ոչ իշխանությունը խոսում են լուրջ խնդիրների մասին, որ 15թ. դարձրին ավելի պրոբլեմատիկ»,- ասաց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին: Նշենք, որ փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը, և կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել անվանի գրողի հոբելյանը:
«Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շարքը հարևանների մոտ հիստերիա է առաջացնում: Մենք գիտենք նրանց հակահարված տալու ձևը, բայց ինչպե՞ս վարվել ներքին հարցերում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, խոսելով Բերձորում տեղի ունեցած դեպքերի մասին, ասել էր. «Հասարակ մարդկանց թողում են Ղարաբաղ, մուտիլովշիկներին՝ չէ»: Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ մի՞թե արդեն «հանրապետականներն» են որոշում՝ ով կարող է մուտք գործել Արցախ, ով՝ ոչ, ասաց.
Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների համաձայն՝ ապահովագրական բիզնեսը ոչ միայն շահութաբեր չէ, այլև խիստ վնասաբեր է։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ և նշել, որ բանկի հետ իրականացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության և հսկողության ներքո:
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, թե ունենք 10-15 մենաշնորհատերեր, որոնք դուրս են օրենքի դաշտից.
ԱՄՆ բյուջեի նախագծում որևէ բան նշված չէ Լեռնային Ղարաբաղին օգնելու մասին:
Վարորդներն այսօր հստակ որոշել են՝ հիգշաբթի օրը հավաքվելու են կառավարության շենքի դիմաց և, ինչպես նրանք նշեցին. «Հավաքվելու ենք մեքենաներով, որպեսզի «կատաստրոֆայի» ենթարկենք քաղաքը, որ մեզ հետ սրանից հետո հաշվի նստեն»:
ՀՀ Ազգային ժողովն արդյոք ճանաչե՞լ է բոլոր Ցեղասպանությունները, ինչո՞ւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Նման հարցադրում այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին հնչեցրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել բռնությունները բացահայտելու համար. «Այսպես այլևս անհնար է»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խմբով, նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ
Նա նշեց, որ անհրաժեշտ է շրջանառության վերահսկողություն, որն էլ պետք է մաքսային ծառայությունն իրականացնի. «Մեր գործընկերները պետք է պայքարեն մինչև վերջ»: Ըստ Բաղդասարյանի՝ ամեն ինչ կբացահայտվի, այդ թվում՝ փաստաթուղթ չտվողները, բայց՝ պետք չէ անուններ տալ:
168.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է նա պայմանավորում այն, որ վերջին շրջանում քաղաքական գործիչների կամ իշխանություններից տարբերվող քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ բռնության դեպքերը շատացել են՝ նկատի ունենալով անցյալ տարվա վերջում Նախախորհրդարանի անդամների, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների և օրերս Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմաբ տեղի ունեցած բռնությունները:
«ՌԴ-ում աշխատող մեծ թվով հայաստանցիներ, ովքեր մինչ այդ իրենց խնայողություններն էին ուղարկում ՀՀ-ում բնակվող հարազատներին, ՌԴ-ում ռուբլու արժեզրկումից հետո դեպի ՀՀ իրենց առաքումները խիստ նվազեցրին, նույնիսկ՝ դադարեցրին: Թվերը խոսում են այն մասին, որ արտաքին աշխարհից ՀՀ հասնող փոխանցումների 80%-ն ուղարկվում էր ՌԴ-ից: »
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ը կտրուկ հայտարարությամբ պատասխանել էր Կարասինին:
Հարցին՝ արդյոք տարածված տեսանյութից դատելով կարո՞ղ է ոստիկանության գործողությունները գնահատել որպես օրինաչափ կամ ոչ օրինաչափ, փաստաբանը պատասպանեց. «Օրինաչափ՝ինչո՞վ: Մարդուն ծեծի ենթարկելը համարում ենք օրինաչա՞փ: Ես ցավում եմ: Սա մի բան է նշանակում, որ իշխանությունն այլևս ուրիշ ձև չունի ժողովրդավարական եղանակով ընդդիմությանը ցույց տալու, որ ինքը ճիշտ քաղաքականություն է վարում: Ստիպված անցել է արդեն բռնի գործողությունների»:
Կարեն Խ.-ի հայրը` 1951 թ. ծնված Միշա Խ.-ն, հայտարարել է, որ գազային ատրճանակը պատկանում է աներորդուն` 1965 թ. ծնված Գնել Կ.-ին, իսկ «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 16 և «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտներն իրեն 1992 թ. տվել է Արամայիս Ա.-ն, ով մահացել է 2012 թ.:
1991-1995 թվականներին Հարավսլավիայի պատերազմի ժամանակ զոհվել է մոտ 20.000 մարդ:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Տևական դադարից հետո «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը վերսկսում է իր աշխատանքը: 2015 թվականը Հայաստանի համար սկսվեց մի շարք ցավալի իրադարձություններով: Տարվա առաջին օրերից չի դադարում լարվածությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հասարակությունը դեռ ուշքի չի եկել Գյումրիի դաժան սպանությունից հետո, անցած շաբաթ հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, բողոքի ակցիաներ են անցկացնում փոքր և միջին ձեռնարկատերերը
Զուրաբյանի խոսքով՝ կա երկու տարեբերակ՝ կամ իրականում ոչ մի մարտունակ ծառայություն չկա ու ՓՄՁ-ներին ուզում են դարձենել իրենց հարկային ու մաքսային ծառայությունը, որը խոշորին կհանի ստվերից, կամ իշխանության ուժը չի պատում խոշորների վրա, որովհետև իշխանությունները իրենք մաս են կազմում այդ խոշորներին, և ոչ թե իրենք անկարող են, այլ օգտագործում են իշխանության լծակները՝ հարստանալու նպատակով:
«Ինստիտուտի ամբողջ կազմը ներկա է եղել: Իրենք նույնպես ծանր էին տանում, նույնիսկ լաց էին լինում: Մայրը որ ասում էր՝ երեխուն ձեզ եմ տվել, ասեցին՝ ճիշտ եք ասում, մենք մեղավոր ենք, ուղղակի ոչ մեկս չէինք ուզի, որ սենց լիներ: Ասեցին՝ կներեք, մենք մեղավոր էինք, մենք սխալ էինք, մենք պիտի պահեինք երեխուն»:
Կոմորովսկու մտահղացմամբ՝ կոնֆերանսին կարող են մասնակցել եվրոպական երկրների գործող ու նախկին առաջնորդները:
Վ. Այվազյանի խոսքով՝ խնդիրը փոքր բիզնեսը չէ, օգնությունը պետք է փոքր բիզնեսին տալ, բայց այդ փոքր բիզնեսով պետք է կարողանալ շրջանառությունը ֆիքսել
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: