Բաժիններ՝

Կոմորովսկին խոստացել է չխանգարել Ռուսաստանին՝ կապված մայիսի 9-ին Հաղթանակի օրը նշելու հետ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 8-ին Գդանսկի մոտ գտնվող Վեստերպլատե հրվանդանում անցկացվելու է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում տիրող իրավիճակի մասին կոնֆերանս:

Դրա հետ կապված՝  Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարարել է, որ Լեհաստանը՝ կազմակերպիչ երկիր, նպատակ չի հետապնդում փչացնել մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրը տոնելը:

Նա ընդգծել է, որ իրենց նախաձեռնությունն ուղղված չէ ռուսների կողմից ռազմական հաղթանակի տոնը փչացնելուն: Կոմորովսկին հայտարարել է, որ իրենք կոնֆերանսը պլանավորել են վաղուց, և ոչ թե այդ գաղափարը ծագել է վերջին օրերին:

Նախագահի խոսքերով՝ միջոցառմանը հրավիրվել են հանրահայտ պատմաբաններ, որպեսզի քննարկվի պատերազմի ավարտը: Կոմորովսկու մտահղացմամբ՝ կոնֆերանսին կարող են մասնակցել եվրոպական երկրների գործող ու նախկին առաջնորդները:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Լեհաստանի արտգործնախարարը զարմանք էր հայտնել, որ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը սովորաբար նշվում է Մոսկվայում և ոչ թե Լոնդոնում կամ Բեռլինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս