«Կառավարման ճգնաժամը պոզով-պոչո՞վ է լինում». Լևոն Զուրաբյան
Ի՞նչն է ավելի հեշտ՝ վերահսկել 45 հազար մանր ձեռնարկատերերին և բերել մաքսային ու հարկային դաշտ, թե վերահսկել 300 խոշոր ընկերություններին: Այս հարցն այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հնչեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ կա հանելուկ, թե ինչո՞ւ ունենալով մարտունակ հարկային ու մաքսային ծառայություններ, հզոր կառավարման համակարգ, իշխանությունները, այնուամենայնիվ, փոխանակ կենտրոնանան այդ խոշորների վրա, ընկել են փոքր ու մանր ձեռնարկատերերի հետևից: Զուրաբյանի խոսքով՝ կա երկու տարեբերակ՝ կամ իրականում ոչ մի մարտունակ ծառայություն չկա ու ՓՄՁ-ներին ուզում են դարձենել իրենց հարկային ու մաքսային ծառայությունը, որը խոշորին կհանի ստվերից, կամ իշխանության ուժը չի պատում խոշորների վրա, որովհետև իշխանությունները իրենք մաս են կազմում այդ խոշորներին, և ոչ թե իրենք անկարող են, այլ օգտագործում են իշխանության լծակները՝ հարստանալու նպատակով:
«Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով է լինո՞ւմ»,- հարցրեց Լ.Զուրաբյանը: