«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Կիրո Մանոյանն է
Տևական դադարից հետո «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը վերսկսում է իր աշխատանքը: 2015 թվականը Հայաստանի համար սկսվեց մի շարք ցավալի իրադարձություններով: Տարվա առաջին օրերից չի դադարում լարվածությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հասարակությունը դեռ ուշքի չի եկել Գյումրիի դաժան սպանությունից հետո, անցած շաբաթ հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, բողոքի ակցիաներ են անցկացնում փոքր և միջին ձեռնարկատերերը: Այս և բազմաթիվ այլ իրադարձությունների կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդումների ընթացքում: Անցած ամսվա ընթացքում կայացավ նաև Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ընդհանուր ժողովը, որից հետո որոշակի խմորումներ սկսվեցին ՀՅԴ-ում: «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն է: