
Վահրամ Մկրտչյան. Ներքին անհանգստություններ հրահրողների համար «մի լեզու է մնում՝ բերձորյան մահակը»

«Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շարքը հարևանների մոտ հիստերիա է առաջացնում: Մենք գիտենք նրանց հակահարված տալու ձևը, բայց ինչպե՞ս վարվել ներքին հարցերում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:
Ըստ նրա՝ ներքին անհանգստություններ հրահրողների համար «մի լեզու է մնում՝ բերձորյան մահակը», որը հաշվի չի առնում՝ ով է առջևում կանգնած՝ արցախյան հերո՞ս, թե՞ ով: Նա «անխոհեմ քայլ» որակեց Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած ավտոերթը դեպի Արցախ, քանի որ առանց Արցախի իշխանություների հետ համաձայնեցնելու, դա, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, «սադրանք էր ու ջուր էր լցնում թշնամու ջրաղացին»:
Հիշեցնելով, թե ի սկզբանե մեկ ազգ ենք, Մկրտչյանը համազգային համախմբման կոչ արեց: