Ստեփան Դեմիրճյան. «Իշխանությունը պետք է հասկանա, որ բռնություններով չի կարող հասնել ցանկալի արդյունքների»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության վերջին նիստում հայտարարել է, թե տնտեսական պատերազմ է ընթանում և պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, սակայն տարիներ շարունակ մրցունակ տնտեսություն կառուցելու փոխարեն արվել է ճիշտ հակառակը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Իշխանությունը պետք է հասկանա, որ բռնություններով չի կարող հասնել ցանկալի արդյունքների: Նման գործելակերպը վտանգավոր է և հղի է անցանկալի հետևանքներով»,- ասաց Դեմիրճյանը՝ դատապարտելով Բերձորի դեպքերն ու ազատամարտիկների հանդեպ բռնությունը:
Նա շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել բռնությունները բացահայտելու համար. «Այսպես այլևս անհնար է»: