Վահան Բաբայան. «Անցած ամիսն ավելի բացասական ազդակներ հաղորդեց»
Այսօր ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի» խորհրդաժողովն անցկացվելու է փետրվարի 5-ին: Ըստ նրա՝ համաժողովի ընթացքում քննարկվելու են երկրում հուզող հարցերը, մասնակցելու են ՀԿ-ներ, շարժումներ, ակտիվիստներ, գիտնականներ, մտավորականներ, ազատամարտիկներ և այլն:
«Այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակում, որ իշխանությունն ու ոչ իշխանությունը խոսում են լուրջ խնդիրների մասին, որ 15թ. դարձրին ավելի պրոբլեմատիկ»,- ասաց նա:
Բաբայանի խոքով՝ անցած ամիսն ավելի բացասական ազդակներ հաղորդեց: Նա նշեց, որ հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ ելքեր կան և պետք է երկիրը միասնական դուրս բերել այս իրավիճակից: