Բաժիններ՝

Ի՞նչ է հակաօքսիդանտը, ի՞նչ ֆունկցիա ունի, և որտե՞ղ կարելի է այն գտնել

Վերջին մի քանի տարիների ընթացքում սննդին վերաբերող հոդվածներում անընդհատ խոսվում է հակաօքսիդանտների մասին: Շատ ամսագրերում և անգամ գրականության մեջ հակաօքսիդանտները նշվում են՝ որպես չափազանց օգտակար բաղադրիչ, որը շատ դրական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա: fitfoodhouse.net-ը ձեզ է ներկայացնում հակաօքսիդանտների կարևորությունն ու, թե որտեղից կարելի է դրանք ստանալ:

Ի՞նչ է հակաօքսիդանտը

Հակաօքսիդանտները քիմիական բաղադրիչներ են, որոնք կանխարգելում են բջիջների մահը: Յուրաքանչյուր բաղադրիչ, որը կարող է հաղորդել էլեկտրոններ և չեզոքացնել ազատ ռադիկալները, իրենց բաղադրության մեջ պարունակում են հակաօքսիդանտներ: Փաստորեն, հակաօքսիդանտները գործում են 3 տարբեր ձևերով. թուլացնում են ազատ ռադիկալների ուժը, կանխարգելում են դրանց գոյացությունն ու դադարեցնում օքսիդացման շղթայական ռեակցիան:

Ահա թե ինչու են դրանց երբեմն անվանում մոլեկուլներ, որոնք կարողանում են կանգնեցնել  այլ մոլեկուլների օքսիդացումը: Օքսիդացումը քիմիական այն երևույթն է, երբ մի մասնիկի ատոմները կորցնում են իրենց մեկ կամ ավելի  էլեկտրոնները և տալիս մեկ այլ մասնիկի ատոմին, որի արդյունքում ի հայտ գալիս են ազատ ռադիկալները: Սա կարող է շղթայական ռեակցիայի պատճառ դառնալ, իսկ երբ կա շղթայական ռեակցիա, բջիջը կամ վնասվում է, կամ ոչնչանում:

Կարդացեք նաև

Բնական հակաօքսիդանտներ պարունակում են մրգերը, բանջարեղենը և ծովամթերքը: Հակաօքսիդանտների բաղադրության մեջ են մտնում վիտամին C, A և E, բետա-կարոտինը և լիկոպենը: Հակաօքսիդանտներ կարելի է ստանալ նաև արհեստական ճանապարհով և օգտագործել՝ որպես սննդային հավելում:

Ի՞նչն է հակաօքսիդանտների պակասի պատճառը

Այն դիետաները, որոնք սննդակարգից հանում են ճարպերը, կարող են խանգարել կարոտինի, E վիտամինի և այլ սննդարար նյութերի ներծծմանը: Մրգերն ու բանջարեղենը C վիտամինի և կարոտինոիդների կարևոր աղբյուր են, իսկ ձավարեղենն ու բարձր որակի բուսական յուղերը E վիտամինի հիմնական աղբյուր են:

Որոշակի տեսակի սնունդ օգտագործելուց և դիետաներ պահելուց բացի, մարդու մարմինն ունի հակաօքսիդանտային մի քանի մեխանիզմներ, որոնց օգնությամբ կարողանում է ինքն իրեն պաշտպանել ազատ ռադիկալների պատճառած վնասից:

Օրգանիզմում բավականաչափ քանակությամբ հակաօքսիդանտներն ապահովելու համար օրական պետք է ստանալ դրանց անհրաժեշտ քանակությունը: Անհրաժեշտության դեպքում այն կարելի է ստանալ նաև սննդային հավելումների տեսքով՝ այսպիսով կանխարգելելով ազատ ռադիկալների վատ ազդեցությունը:

Որտե՞ղ գտնել հակաօքսիդանտները

  • Վիտամին E. ընկուզեղեն, ձավարեղեն, բանջարեղեն, բուսական յուղեր
  • Վիտամին C. ցիտրուսային մրգեր, լոլիկ, կանաչ բանջարեղեն, որոնք հարուստ են մանրաթելերով, ելակ
  • Վիտամին A. քաղցր կարտոֆիլ, բրոկոլի, գազար, կանտալուպա, կաղամբ, սալոր
  • Բետա-կարոտին.  Քաղցր կարտոֆիլ, գազար
  • Սելենիում. բրազիլական ընկույզ, ձկնեղեն և ծովամթերք, կարմիր միս, ձու, կաթ, սխտոր, ձավարեղեն
  • Ֆլավոնոիդներ. սոյա, կարմիր գինի, նուռ, հապալաս, թեյ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս