Բաժիններ՝

ՇՄ Նախարարությունն աստղաբաշխական՝ 839 միլիոն 579.400 դրամով գնում է կատարել իր ենթակայության ՊՈԱԿ-ից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձ գնման ընթացակարգով 2024 թվականի անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման ծառայություն է գնել իր ենթակայության տակ գտնվող Հայանտառ ՊՈԱԿ-ից։ Աշխատանքների իրականացման համար, ըստ պայմանագրի, նախարարությունը ՊՈԱԿ-ին կհատկացնի 839 միլիոն 579.400 դրամ՝ այդ գումարի շրջանակում պատվիրակելով մի շարք աշխատանքներ։

Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը Սևակ Մարկոսյանն է, որը 2018-2019թթ.  աշխատում էր վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրենի տեղակալ, իսկ 2019-2022թթ.՝ որպես տնօրենի պաշտոնակատար։

2022 թվականի հունիսի 29-ին Սևակ Մարկոսյանը նշանակվել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, 2023 թ. մայիսից՝ տնօրեն։

Հիշեցնենք նաև, որ լրատվամիջոցները դեռ 2022 թ. ահազանգել էին, որ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Մարկոսյանի նշանակումից հետո աշխատակիցներին ստիպում են ազատման դիմումներ գրել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս