Բաժիններ՝

Կարեն Մ.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 2-ին Երևան քաղաքի Շերամի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 48-ամյա Կարեն Մ.-ն: Նա 2023 թ. օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031