Բաժիններ՝

«Ձգտել չկորցնել տեսակը և լինել ազնիվ․ սա է հաջողության բանաձևը»․ Էռնեստ Օգաննեսյանը` անձնական կյանքի և առաջիկա պլանների մասին

Հարցազրույց երաժիշտ Էռնեստ Օգաննեսյանի հետ

Էռնեստ, Դուք հայտնի եք հասարակության լայն շերտերին, բայց կպատմե՞ք Ձեր մասին, որպեսզի մեր ընթերցողները հնարավորություն ունենան ծանոթանալու Ձեզ և Ձեր գործունեությանը։

– Վաղ տարիքում ընտանիքիս հետ տեղափոխվել ենք Ռուսաստան, որտեղ և սկսել եմ առաջին քայլերս երգարվեստում և որտեղ բազում շրջագայություններ եմ ունենում։ Ավելի հասուն տարիքում հոգու կանչը, այնուամենայնիվ, բերեց Հայաստան՝ հայ հանդիսատեսի սրտերը նվաճելու։

– Ստացվե՞ց։

– Կարծում եմ հայ հանդիսատեսը իրապես ջերմ ընդունեց ինձ, ինչի համար շնորհակալ եմ․ դրա վառ ապացույցը Երևանում կայացած իմ մենահամերգն էր, երբ բազմաթիվ հայրենակիցներիս հորդորներով երկու օր անց ունեցանք ևս մեկ մենահամերգ․ Դա ֆանտաստիկ էր։

– Էռնեստ, ի՞նչ եք կարծում, հայ հանդիսատեսը շատ «պահանջկո՞տ է»։

– Որ երկրում էլ, որ լինենք, երկրպագուներն են կերտում մեզ՝ իբրև հաջողած երաժիշտների։ Նրանք են մեր ոգեշնչման աղբյուրն ու նորը արարելու համարձակություն տվողը։ Այդ է պատճառը, որ միշտ ազնիվ եմ հանդիսատեսի հետ, ներկայանում եմ այնպիսին, ինչպիսի կամ․ սա է հաջողության բանաձևը։

– Դուք սոցիալական ցանցերում բազմահազարանոց հետևորդներ ունեք, Ձեր երգերը միլիոնավոր դիտումներ են հավաքում յութուբյամ Ձեր հաշվում։ Ի՞նչ տեղ ունեն սոցիալական ցանցերը Ձեր կյանքում, Ձեզ իբրև հայտնի մարդու՝ ի՞նչ են դրանք տալիս։

– Ժամանակակից աշխարհում սոցիալական հարթակները մեր կյանքի անբաժան մասն են դարձել․ դա մեր՝ արտիստներիս համար միջոց է ավելի արագ կիսվեու կատարված աշխատանքով և, որ ինձ համար պակաս կարևոր չէ՝ ստանալու արձագանք թե՛ դրական և թե՛ քննադատական։ Սակայն վիրտուալ կյանքում առաջնային կարևորում եմ իրական կյանքի զգացողությունը չկորցնելը, «իրականը չկորցները», իսկ իրականը բեմն է և հանդիսատեսիդ հետ ուղիղ երկխոսությունը, ծափահարություններն ու հիացական հայացքները։

– Հանրային դեմքերը շատ հաճախ չեն հրապարակայնացնում անձնական կյանքը։ Ձեր պարագայում, սոցիալական հարթակներում քննարկվող թոփ թեմաներից մեկը Ձեր ամուսնությունն էր։

 – Անկեղծ ասած, ինձ համար ևս անսպասելի էր այդչափ քննարվելը, բայց ուրախ էի կյանքիս կարևոր և երջանիկ պահերով կիսվել երկրպագուներիս և հետևորդներիս հետ, ստանալ այդքան բարեմաղթանքներ և զգալ, որ բազմահազարանոց լսարանը պարզապես ուրախ է քեզ համար։ Դա հետաքրքիր փորձառություն էր։

– Ի՞նչ կարող է ակնկալել հայ հանդիսատեսը Էռնեստ Օգաննեսյանից առաջիկայում։

– Միանշանակ կարող է և պետք է ակնկալի նոր որակ, նոր հիթեր և նոր համերգային ծրագրեր։ Ջանք ու եռանդ չենք խնայում նոր ստեղծագործական իդեաները կյանքի կոչելու և բոլորին հաճելիորեն զարմացնելու համար։

ԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս