Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար:

Այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին:

Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը:

Բալիստիկ համակարգիչները նաև ցամաքային նավիգացիոն համակարգերի հետ ինտեգրում են ապահովում, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել:

Ըստ աղբյուրի՝ ATAGS-ները կարող են հարմարեցվել Հայաստանի արբանյակային համակարգին միանալու համար, ինչը կարող է թույլ տալ օգտագործել թիրախավորման էլ ավելի առաջադեմ հնարավորություններ: Հարմարեցնելով ATAGS ինտերֆեյսը և ինտեգրելով նավիգացիան՝ Հնդկաստանը ցույց է տալիս իր հանձնառությունը գործընկեր երկրներին օգտագործման համար հարմար և հարմարվող ռազմական լուծումներ տրամադրելու հարցում

Տեսանյութեր

Լրահոս