«Ես չեմ ուզում լինել ինչ-որ տեղ կազմակերպված ինչ-որ մեկի շոուի մի մասը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է մեկնել Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչու չի մեկնում Շուշի:
«Ես չեմ ուզում լինել ինչ-որ տեղ կազմակերպված ինչ-որ մեկի շոուի մի մասը: Այդ պատճառով, երբ գա դա անելու ժամանակը, ես դա կանեմ: Այժմ պատրաստ չեմ»,- ասել է դեսպանը:
Լիբին նաև մեկնաբանել է այն հարցը, թե ինչպես են Վաշինգտոնում ընկալում Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները:
«Այն ագրեսիվ, անարդյունավետ երկիր է։ Ադրբեջանը պետք է հաշվի առնի դա, և ինքը որոշի, թե ինչպես պաշտպանել իր ինքնիշխանությունը»,- ասել է ամերիկացի դիվանագետը։