Բաժիններ՝

Եվրո-2024-ի հայտացուցակներում ֆուտբոլիստներն ավելի շատ կլինեն. ՈւԵՖԱ-ի նորամուծությունը

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է ընդլայնել Եվրո-2024-ին մասնակցող ազգային հավաքականների հարկացուցակներում ֆուտբոլիստների քանակի թույլատրելի սահմանը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այժմ ազգային հավաքականները կարող են հայտավորել 26 ֆուտբոլիստի նախկին 23–ի փոխարեն։

Նշվում է, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասնակից թիմերի վերջնական հայտերը պետք է եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմին ներկայացվեն մինչև հունիսի 7-ը՝ մրցաշարի մեկնարկից մեկ շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս