Ավետիսյանների ընտանիքի սպանությունն հենց այն դեպքն է, որում անհրաժեշտ է երկու կողմերի առավելագույն մասնակցությունը. եւ՛ Հայաստանի, եւ՛ Ռուսաստանի: Որքան էլ ցանկալի է խուսափել զգացմունքների արտահայտումից, այս սարսափելի հանցագործության հետաքննության դեպքում, առաջին տեղում դրված է միմյանց հանդեպ երկու կողմերի վստահության հարցը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ի և քաղաքացի Օնիկ Մ.-ի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործը:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անց է կացրել քննարկում Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության լուսաբանման, օպերատիվության և այդ օրերին տեղական և երևանյան լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ:
Հունվարի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բնակարանից գումար գողանալու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նարեկ Գ.-ին:
Ջոշքունն ընդգծել է, որ իր հայցը կլինի Հայաստանի դեմ Թուրքիայի քաղաքացու կողմից ներկայացած առաջին հայցը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում»:
Քննարկումների արդյունքում մեր կողմից որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը: Բացի այդ, հավատարիմ մնալով որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությանը պատրաստականություն է հայտնում իր վրա վերցնելու ևս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը:
Սույն թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողության ժամանակ Դուք ուշադրությամբ լսում էիք Հռչակագրի դրույթները, որոնք հստակ պարտավորություն են սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև՝ հետապնդել հայ դատը և հասնել արդարության վերականգնմանը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Նախօրեին «Bloodvine Media» և «Strongman» ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող «1915» ֆիմի մասին: Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին:
Փետրվարի 2-ից 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է: Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաշխարհային տնտեսության վերջին տարիների վայրիվերումները բնութագրել է իբրև տնտեսական պատերազմ և շեշտել, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Դավթաշեն 4-րդ թաղամասի N 12 և 13 շենքերի բնակիչներից, ովքեր փաստում են, որ այս պահին իրենց շենքերից ընդամենը 5-7 մետր հեռավորության վրա երկհարկանի նորակառույցի շինարարություն է ընթանում:
«Մենք ունենք 300 հազարից ավելի կրոնական կառույցի ներկայացուցիչներ՝ ոչ առաքելական եկեղեցու, դա բնակչության մոտ 10 % -ն է: Ամբողջ աշխարհում եթե վերցնես աղանդավորական դերը ավանդական եկեղեցու համեմատությամբ՝ բնակչության 1 %-ն է, մեզ մոտ՝ 10 %-ը, այսինքն՝ դա նշանակում է, որ հայ ազգը միշտ եղել է հավատարիմ իր դավանանքին, իսկ վերջին 20 տարիների ընթացքում այդ հավատամքը շատ շուտ ջարդվել է: Ջարդվել է հոգեբանական պրոբլեմների պատճառով: Ի՞նչ եղավ. 1988թ. երկրաշարժ՝ մարդիկ սթրեսից դուրս չեկան, հետո՝ մութ, սով, ցուրտ տարիներ, մարդիկ կրկին սթրեսից դուրս չեկան, 1994-ից ոնց որ թե կարգավորվեց, սկսեցինք վերականգնվել, ու 1999-ի դեպքերը եղան (հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում քաղաքական սպանությունները.- Ա.Խ.), կրկին շոկային իրավիճակ, ու ոչ մի հոգեբանական կառույցներ, ցավոք, չեն աշխատում մարդկանց վերականգնելու համար»,- ասում է Ա. Ամարյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելու, խնդիրները լսելու համար և իրենց դիտարկումները ներկայացրել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ:
Հունվարի 29-ին էլ Դոնեցկում հրետակոծության հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է 23 մարդ:
«Ցեղասպանության համահայկական հռչակագիրը կիսաքայլ կմնա, եթե առաջիկա օրերին ՀՀ-ն չհրաժարվի Ցյուրիխյան արձանագրություններից»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը` գնահատելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:
Նավահանգստի կառուցման աշխատանքները տևել են ավելի քան մեկ ամիս՝ 40 օր:
1955 թ. ծնված Ժորա Ն.-ն հունվարի 29-ին մի հարցով դիմել էր ոստիկանութան Արարատի անձնագրային խմբին:
Չիչեքը հայտարարել է, թե Ֆրանսիայում ապրում է Թուրքիայի 600.000 քաղաքացի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին:
«Ֆինանսների նախարարությունը ևս պեական կառավարչական մարմին է, և կառավարության որոշումով «Միկա» մարզադաշտը տրվել է ֆինանսների նախարարությանը: Նույնն է, որ, ասենք, թե ինչի՞ է դպրոցը կամ համալսարանը ԿԳՆ ենթակայության տակ: Դրանք հանձնվելու են, ի վերջո, Հայաստանի Հանրապետությանը: Թե դա էդ պահին Պաշտպանության նախարարությա՞ն, թե՞ ֆինանսների նախարարության ենթակայության տակ է, նույն հարցն է, որ նույն գերատեսչությունը ունենա տարբեր վարչություններ»:
Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի իրավական բարեփոխումների կենտրոն» հասարակական միավորման նախագահ Անար Բագիրովը:
«Դվին» հյուրանոցի ներկայիս սեփականատերը մինչև այս տարվա փետրվարի 15-ը ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը հաշվետվություն կներկայացնի կատարված ներդրումների ու աշխատանքների վերաբերյալ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչության պետ Արման Սահակյանը:
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: Դատարանում Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց վերարտադրել և ապացույց ճանաչել կրիչը, որում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:
Ռուսաստանը պետք է ամրապնդի իր տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանությունը:
«Комсомольская Правда» թերթի թղթակիցները այցելել են Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հայրենիք: Նպատակը, ինչպես նշում է կայքը՝ հասկանալն է, թե ինչը կարող էր դրդել Պերմյակովին կատարելու այդ սարսափելի ոճրագործությունը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ինքն է մեկուսացնում իրեն: