Բաժիններ՝

Ես երբեք չեմ կարողացել Սեյրան Օհանյանին վերաբերվել որպես սովորական մարդու՝ ամուսնու. Ռուզաննա Խաչատրյան

Gayanepoghosyan.blog-ը ներկայարցրել է հարցազրույց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ:

-Նախքան հարցազրույցը ես, բնականաբար, հետաքրքրվել եմ Ձեր կենսագրությամբ և պարզել եմ, որ Դուք ֆիզմաթ թեքումով դպրոց եք ավարտել։ Ի դեպ, ինչո՞ւ թատերագետ չդարձաք…

-Ավագ քույրս ֆիզմաթ թեքումով դպրոցում էր սովորում, ես՝ ֆրանսիական թեքումով։ Մի օր քույրս ասաց. «Ինչ լավ է, որ դու մեր դպրոցում չես սովորում, շատ կդժվարանայիր, որովհետև մեր Գյոզալյանը… մեր այսինչյանը…»… Եվ ամեն ինչ որոշվեց հենց այդ պահին. հաջորդ տարի ես ֆիզմաթ թեքումով դպրոցի աշակերտուհի դարձա։

-Ահա… Դուք հավակնոտ եք…

-Այո՛, ես հավակնոտ եմ։ Իմ նպատակները միշտ էլ համարձակ են եղել։ Բայց ես հաղթահարել եմ։ Ես աշխատել եմ գերմարդկային ուժերով, բազմաթիվ զրկանքների եմ ենթարկել ինձ, բայց չեմ մնացել կեսճանապարհին։

-Դուք նկատի ունեք Ձեր կրթությունը Ֆրանսիայում։

-Մի փոքր հեռվից սկսեմ ու պատասխանեմ այն հարցին, թե ինչու թատերագետ չդարձա։ Մայրս երազում էր, որ իր երեք դուստրերն էլ բժիշկ դառնան, ու երեքիցս և ոչ մեկը սիրտ չարեց հակառակել նրան։ Ի դեպ, մայրական կողմից հարազատներիս մեծ մասը բժիշկ է։ Ես բարձր գնահատականներով ավարտեցի Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը, սկսեցի աշխատել։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ ֆրանսիացի բժիշկները երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Հայաստանում։

Մասնակցեցի մրցույթին։ 70 դիմորդներից ընտրվեցին 4-ը, այդ թվում՝ ես։ Գիտեք, ես միշտ ձգտել եմ առավելագույնին, ջանք չեմ խնայել լավագույնին հասնելու համար։ Ես պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, դժվարություններն ինձ չեն կարող կոտրել, եթե ներշնչանք ունեմ։ Ես զգացմունքի մարդ եմ, ինձ ապրում է պետք, խթան, խանդավառություն…

Ես չեմ կարող ապրել առանց վեհության, գեղեցիկի, հպարտության…. Չեմ ուզում պատմել, թե ինչ դժվարություններ հաղթահարեցի Ֆրանսիայում ուսանելու համար, թե ինչ տիտանական ջանքեր են թաքնված իմ ամեն մի հաջողության, ամեն մի ձեռքբերման հետևում… Ինքս էի հոգում իմ կենցաղային հոգսերը…

Աշխատում էի առավոտից իրիկուն, որպեսզի ոչ ոքի թույլ չտամ խղճալու ինձ կամ վերևից նայելու (հատկապես արտասահմանցի գործընկերներիս)։ Ես հրաժարվել եմ անվճար տրված անմխիթար հանրակացարանից ու ապրել եմ բարեկարգ ու հարմարավետ բնակարանում, ֆրանսիացի գործընկերներս ինձ տեսել են ամենանրբաշուք հագուստով ու արդուզարդով… Ինչը ինձ երբեմն չէր ներվում…

Ես էսթետ եմ, գեղեցիկի սիրահար ու որոշեցի մասնագիտանալ իմպլանտոլոգիայի ասպարեզում։ Մարդկանց գեղեցիկ, առողջ ու հմայիչ ժպիտ պարգևելու հեռանկարը ոգևորել էր ինձ։ Մի հրեա բժշկուհի, իմանալով, որ ընտրել եմ իմպլանտոլոգիան, բառացիորեն երեսիս շպրտեց.

«Իմպլանտոլոգիա՞… քո ժողովուրդը հաց չունի ուտելու, դու ուզում ես շոկոլադ հրամցնել նրան»։

Ես ցնցվեցի։ Մինչև հոգուս խորքը խոցվեցի… Հիմա մտածում եմ՝ եթե չլինեին այդ կնոջ խոսքերը, գուցե չկարողանայի հաղթահարել այն գերմարդկային դժվարությունները, որոնց միջով անցա։ Իմ դեմ չարակամների ու թերահավատների մի բանակ ձևավորվեց։ Ես պարապում էի անհավանական ջանասիրությամբ ու ծրագիրը յուրացրի… Սակայն չկարողացա հաղթահարել հոգեբանական պատնեշը և հիվանդացա։

-Անկոտրում կամքի հետ՝ Դուք նաև խոցելի եք փաստորեն։

-Ես ստիպված էի դիմել հոգեբանի։ Նա ինձ խորհուրդ տվեց մի քիչ հանգստանալ: Եկա Հայաստան ու հենց այդ ժամանակ էլ հանդիպեցի Սեյրան Օհանյանին։

12(18)

-Նա Արցախի պաշտպանության նախարա՞րն էր։

-Այո՛։ Նրան տեսա Ֆրանսիայի հյուպատոսի տանը։ Գեներալական համազգեստով էր, ինչ-որ աննկարագրելի վեհություն ու ակնառու հմայք կար նրա կեցվածքում, ինչ-որ բարձր, ամուր, ազնիվ, հուսալի շեշտ… Ֆրանսիացիները ճաշկերույթ էին կազմակերպել։ Բազմաթիվ բաժակներով, ափսեներով, դանակ-գդալ-պատառաքաղներով բեռնված սեղանի կողքին ֆրանսիացիները սևեռուն հետաքրքրասիրությամբ նայում էին վերջերս պատերազմ տեսած, նոր անկախացած ու դեռ չճանաչված փոքրիկ երկրի երիտասարդ գեներալին, որը պիտի նաև սեղանապետություն աներ։ Ու սիրտս բաբախում էր ուժգին՝ կկարողանա՞ արդյոք իմ երկրի գեներալը պատվով դուրս գալ այս փորձությունից։ Ես ուզում էի, որ նա անթերի լինի։ Չեմ ուզում մանրամասնել. Սեյրան Օհանյանը ոչ միայն ինձ, այլև ֆրանսիացիներին զարմացրեց իր նրբավարությամբ, անբռնազբոս պահվածքով, զրուցելու վարպետությամբ, ինտելեկտով, հումորով։ Նա հիասքանչ էր։ Նայում էի ֆրանսիացիների ժպտուն, հիացած հայացքներին, ու հոգիս փառավորվում էր հպարտությունից։ Հիշում եմ՝ երբ սեղանակիցներից մեկը հարցրեց Սեյրան Օհանյանին՝ ոստրեները համո՞վ էին, հավանեցի՞ք, գեներալը մեղմ ժպիտով պատասխանեց՝ այո՛, հատկապես վրան մզած լիմոնը։

Ես այնպես ներշնչվեցի այդ հերոսական, ազնվակերտ ու վեհանձն գեներալով, այնպիսի ներքին ուժ ստացա նրանից, որ բոլոր վիրավորանքներս, կասկածներս, հիասթափություններս նահանջեցին։ Օրեր անց վերադարձա Ֆրանսիա ու փայլուն հանձնեցի քննություններս։ Երբ ամեն ինչ հաջող ավարտվեց, այնուամենայնիվ, ես շնորհակալություն հայտնեցի հրեա կնոջը, որի կարծիքով՝ շոկոլադը Հայաստանի համար չէ։ Որովհետև, եթե չլիներ վիրավորված ազգային արժանապատվությունս, գուցե ես չկարողանայի դիմակայել դժվարություններին։

Մանրամասները՝ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս