Դեռ 2012 թվականին նախարարությունն այդ խնդրանքով դիմել էր Քուվեյթի դեսպանություն: Ի պատասխան դիմումի Քուվեյթի Պետության կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար:
Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երևան քաղաքի վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 154 անդամներ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշման դրդապատճառները:
Ես Հայաստանի քաղաքական համակարգում դեռ ամբողջովին չեմ կողմնորոշվում, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում Ձեր երկրում: Տեղյակ եմ, որ 4 քաղաքական ուժեր ցանկանում են հաղթել ընտրությունները և լավ տնտեսական ծրագրի հիման վրա ձևավորել նոր կառավարություն:
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարում է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ նիստի մեկնարկը՝ ՀՀ կառավարության հետնամուտքի մոտ Բուզանդի և Ֆիրդուսի փողոցի բնակիչները սպասում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պահանջելով հանդիպում իրենց հետ:
Ալավերդի քաղաքի բնապահպանական եռամյա ծրագիրը կազմվել է 2012 թվականին՝ 2012, 2013 և 2014 թվականների համար:
ՀԽ անդամները կարևորել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ Հանրային խորհրդում լայն քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ հայեցակարգում առկա են մի շարք խնդիրներ և անորոշություններ: ՀԽ նախագահի առաջարկով որոշվել է կազմել հայեցակարգի այն հարցերի շրջանակը, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ՝ մասնավորապես խորհրդարանական համակարգի անցման, դատական ոլորտի, ՏԻՄ համակարգի հետ կապված և այլ փոփոխություններ:
Արտակ Քալանթարյանը ճանաչված հայ ծրագրավորող է, առաջին հայերից, որ աշխատել է Microsoft և Amazon ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում: 1990-ականների կեսերին Հայաստանից ԱՄՆ տեղափոխվելով` նա ոչ մի օր չի կտրել կապը Հայաստանի հետ: Իսկ մինչ այդ անցել է Հայաստանի համար դժվարին տարիներով` հովհարային անջատման պայմաններում գրելով առաջին ծրագրերն ամերիկյան շուկայի համար, և մասնակցել Հայաստանում առաջին ՏՏ ընկերության հիմնմանը:
Այսօր Երևանի տարբեր խաչմերուկներում կա խախտում արձանագրող 80 տեսախցիկ և 135 արագաչափ՝ ամբողջ Հայաստանում: Դրանց շնորհիվ միայն 2013-ին արձանագրվել է ճանապարհային կանոնների 854 000 խախտում:
Կմասնակցե՞ն արդյոք քառյակի ուժերը քաղաքացիական նախաձեռնության այս ակցիային, որին հղում են կատարում ՝վարչապետի հրաժարականը որպես հաղթանակ ներկայացնելիս:
Կալանավորներ Ռ. Մ.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Այստեղ՝ Հայաստանում չի որոշվում այդ ամենը, այլ վերեւից՝ տերերի կողմից է պատվիրված, իսկ սրանք էլ որպես մարիոնետներ անում են այն, ինչ թելադրում են: Ցավոք սրտի, մենք ենք դրա արդյունքները կրողները»,- ասաց դերասանը՝ շարունակելով. «Եվ այսպես այնքան, մինչեւ որ հասունանա վիճակը, մինչեւ հասկանանք, որ այլեւս ապրել չենք կարող: Իսկապես չեմ հասկանում, թե մինչեւ երբ պետք է դիմանանք»:
«Համապատասխանաբար ադեկվատ, չեզոք, նորմալ»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի պատասխան տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ հարցրինք, թե ինչպե՞ս կգնահատի «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ ) երեկվա հայտարարությունը իշխանական կոալիցիայից դուրս գալու և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) այսօրվա հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը մաս չի կազմելու ձևավորվող նոր կառավարությանը:
Դեռեւս 1983-ից «Կամենկա-Վանաձոր» ջրագծի նախագիծ է եղել, որը սովետական միության ժամանակ նախատեսվում էր զուգահեռ անել այժմյան «Նովոսելցովո-Վանաձոր» ջրագծին, սակայն այն մնացել է որպես անավարտ շինություն, որը պետք է Վանաձորում որպես երկրորդ ջրագիծ ծառայեր:
Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ՏՏ ոլորտի ձեռնարկությունների հանդիպում-քննարկման արդյունքում հայտարարություն է ընդունվել:
Ապրիլի 18-19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
«Հուսով եմ, որ մենք այսօր կկարողանանք պատանիներին հաղորդել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց ինքնուրույն խնդիրներ լուծել՝ չվախենալով իրականացնել որևիցե նոր գաղափար իրենց ապագա աշխատանքային ասպարեզում»,- ասաց Թվիթերի փոխնախագահը:
Խուզարկությամբ նրա բաճկոնի աստառի տակից հայտնաբերվել է թղթե 3 փաթեթ` կանեփանման չորացված զանգվածի պարունակությամբ, իսկ բաճկոնի գրպանից` գաղտնի փականով դանակ:
Չորրորդ ու հինգերորդ դրամական փոխանցումները՝ ընդհանուր մեկ միլիարդ դոլար, Իրանի կենտրոնական բանկին կփոխանցվի մոտ ապագայում:
Բացի այդ, նույնպիսի սահմանափակումներ են մտցվել Ղրիմում ու Սևաստոպոլում գրանցված Ուկրաինայի քաղաքացիների, այդ թվում նաև 20-35 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:
Նրանք անգամ սոցիալական նպաստ չեն ստանում, իսկ 8-ամյա փոքրիկը երբևէ դպրոց չի հաճախել, երկու ամսական փոքրիկն էլ ծննդյան վկայական չունի:
Ապրիլի 17-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնացությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության տեղի ունեցավ Ոտնլվայի արարողությունը:
«Նրան հասկանալի է՝ ինչում է նա մեղադրվում: Նա խոստովանում է ճանապրհային երթևեկության կանոնների խախտում կատարելը, բայց հերքում է երկրորդ մեղադրանքը: Նա հրաժարվում է ցումունք տալ գործի հետ կապված»,- ըստ ИТАР-ТАСС-ի՝ Հ. Հարությունայնի բառերը դատարանին փոխանցել է թարգմանիչը:
ՀՀ կառավարության ղեկավարի փոփոխմանը զուգահեռ` երկրում սկսվել է որոշակի գործընթաց, որն այդքան էլ կապված չէ վարչապետի՝ ով լինելու հարցի հետ: Այս տեսակետը քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանինն է: Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում սկսվել է նոր իշխանությունների ձևավորման իրավաքաղաքական գործընթաց, որի առաջին քայլը Տիգրան Սարգսյանի հեռացումն էր վարչապետի պաշտոնից: Երկրորդ […]
Ուկրաինան ու «Արևելյան գործընկերության» մյուս անդամներն ունեն եվրոպական հեռանկար:
Եթե իրենք Արթուրիկին դարձնում են ընդդիմություն, և 2015-16 թթ. հաջողվի անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, ընդդիմադիր դաշտի հաշվին Արթուրիկին գրելու են 5-6 տոկոս, և նա կրկին խորհրդարանում դառնալու է Սերժ Սարգսյանի հենարանը: 2-3 տարին ի՞նչ է, Արթուրիկն էնքան փող է կուտակել, կապրեն, կաշխատեն, 17 թվին էլ կմտնեն խորհրդարան ու կսատարեն Քոչարյան Ռոբերտին և Սերժ Սարգսյանին:
Այս մասին հայտարարել են կուսակցության անդամները:
Apple ընկերությունը iPhone 5C-ի բյուջետային տարբերակը թողարկել է ի պատասխան Android բազայով բյուջետային սմարթֆոնների աճող հանրաճանաչության:
Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը:
ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը կարծում է. «ՕԵԿ-ը կոնյուկտուրային կուսակցություն է եւ կապված քաղաքական կոնյուկտուրայից՝ մեկ դառնում ա ընդդիմություն, մեկ դառնում ա իշխանության մաս»։
Բացի այդ, Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ նրա գազային վեճերը հարթելիս: