Թուրքիայի իշխող կուսակցության անդամները գաղտնի քվեարկությամբ երկրի նախագահի թեկնածու են ընտրել Էրդողանին
Բրիտանական Rеuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) երկրի նախագահի պաշտոնում առաջադրում է վարչապետ Ռեջեփ Էրդողանին, ով միաժամանակ գլխավորում է ԱԶԿ-ը:
ԱԶԿ-ի պատգամավորները գաղտնի քվեարկությամբ նախապատվությունը տվել է հենց Էրդողանին՝ որպես նախագահի թեկնածու: Այս մասին հայտարարել են կուսակցության անդամները:
ԱԶԿ-ի ներկայացուցիչներից մեկի խոսքերով՝ քվեարկության արդյունքները վկայել են, որ կուսակցությունում ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Էրդողանը պետք է դառնա նախագահ:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին, իսկ հնարավոր 2-րդ փուլը՝ օգոստոսի 24-ին: