
Ռուսական «Հարավային հոսք» գազատարը չպետք է կառուցվի. Եվրախորհրդարանի բանաձև

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից առաջ քաշված «Հարավային հոսք» գազատարը չպետք է կառուցվի: Բացի այդ, Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ նրա գազային վեճերը հարթելիս:
Այս մասին նշված է այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևում: Դրանում նշված է, որ Եվրախորհրդարանը կարծում է, որ «Հարավային հոսք» գազատարը չպետք է կառուցվի, և որ դրա փոխարեն պետք է մատչելի լինեն մատակարարման այլ աղբյուրներ:
Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին ու ԵԽ-ին կոչ է արել Ռուսաստանի հետ գազային հակամարտության կարգավորման հարցում օգնել Ուկրաինային՝ համոզվածություն հայտնելով, որ գազի ռևերսային մատակարարումների տեսքով ԵՄ-ի կողմից Ուկրաինային օգնելը վերջինիս կապահովագրի Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ճնշումից: