Բաժիններ՝

Կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ չենք հաշվարկելու և չենք փոխանցելու

Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ՏՏ ոլորտի ձեռնարկությունների հանդիպում-քննարկման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որում ասված է.

«Մենք՝ Տեղեկատվական, հեռահաղորդակցական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններս, առաջնորդվելով այն հանգամանքով, որ՝

  • Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումը, սույն թվականի ապրիլի 2-ին հրապարակել է թիվ ՍԴՈ-1142 Որոշումը, որի 1-5-րդ կետերով որոշվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, 49-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ հոդվածի 6-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին մասը, 76-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։
  • ՀՀ Սահմանադրությամբ և օրենքերով նախատեսված չէ ՍԴ որոշումների մեկնաբանում-պարզաբանման իրավական գործընթաց:
  • ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով մարդու իրավունքների դրույթը համարվում է գերակա։
  • Աշխատակիցները դիմել են գործատուներին՝ իրենց սահմանադրական իրավունքը չխախտելու և իրենց սեփականությունն առանց իրենց թույլտվության չտնօրինելու պահանջով։
  • ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների ձևաչափը թույլ չի տալիս չհաշվարկել կուտակային վճարի չափը։
  • Ստեղծված իրավիճակը էապես վտանգում և վնասում է ընկերությունների բնականոն գործունեությունը, ինչպես նաև լրացուցիչ ընթացակարգային խառնաշփոթ և ռիսկեր է պարունակում։

 Հայտարարում ենք՝
1. Աշխատողների աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ չենք հաշվարկելու և չենք փոխանցելու։
2. Դիմում ենք ՀՀ Նախագահին և ՀՀ Ազգային ժողովին՝ իրենց լիազորությունների
շրջանակներում, սեղմ ժամկետում կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, կամ օրենքի պարտադիր բաղադրիչի դրույթը։
3. Պահանջում ենք անհապաղ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված դրույթների մասով համապատասխան փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ փոխկապակցված այլ օրենքներում ու նորմատիվ իրավական ակտերում:
4. Պահանջում ենք ՀՀ Ֆինանսների նախարարությունից համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումների հաշվարկման ընթացակարգերի փոփոխության համար։
5. Ստեղծում ենք հիմնադրամ, որի միջոցներով կձեռնարկվեն միջոցառումներ
կազմակերպությունների շահերի հնարավոր ոտնահարումները կանխելու կամ դիմագրավելու համար:
6. Կազմակերպում ենք լայն հանրային իրազեկման միջոցառումներ:
7. Հանդես ենք գալիս միասնական դիրքորոշմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս