
Ուկրաինան գրեթե ամբողջովին արգելել է Ռուսաստանի՝ 16-60 տարեկան, արական սեռի քաղաքացիների մուտքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունն էական սահմանափակումներ է մտցրել երկրի տարածք արական սեռի Ռուսաստանի չափահաս քաղաքացիների կողմից մուտք գործելու նկատմամբ:
Բացի այդ, նույնպիսի սահմանափակումներ են մտցվել Ղրիմում ու Սևաստոպոլում գրանցված Ուկրաինայի քաղաքացիների, այդ թվում նաև 20-35 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Սահմանափակումների ներդնումը կապված է ահաբեկչական ակտերի սպառնալիքի և հնարավոր սադրանքների հետ:
Ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը սրանից առաջ նույնպես հայտարարել էր Ուկրաինայի տարածք մուտք գործելու հարցում Ռուսաստանի չափահաս քաղաքացիների նկատմամբ մտցված սահմանափակումների մասին: Խոսքը գնում է 16-60 տարեկան տղամարդկանց մասին, որոնց կթույլատրեն Ուկրաինայի տարածք մուտք գործել միայն արտակարգ դեպքերում: