
Սերգեյ Դանիելյան. Քաղաքականությունը չխառնե՛լ դերասանության հետ. ամեն մի պոռնկություն դերասանություն չէ. ԳԱԼԱ

«Դուրս հեչ չի գալիս, երբ քաղաքականությունը դերասանության հետ են համեմատում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է դերասան Սերգեյ Դանիելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին քաղաքականությունում տեղի ունեցող անակնկալ զարգացումներին: Նա ասել է, թե շատերն են կարծում եւ այդպես բնութագրում, քաղաքական գործիչներին էլ համեմատում են դերասանների հետ, ասում են՝ քաղաքականությունը դերասանություն է, սակայն դա այդպես չէ:
«Որովհետեւ ամեն պոռնկություն դերասանություն չէ: Իսկ դերասանությունը շատ լուրջ եւ ազնիվ մասնագիտություն է, իսկ քաղաքականությունը շատ ուրիշ բան է: Այնպես որ, եթե դերասան չլինեի, կարող է ես էլ համեմատեի, բայց քանի որ դերասան եմ, գիտեմ իմ մասնագիտությունից ինչքան է տարբերվում, դրա համար չեմ կարող համեմատել»:
Նրա կարծիքով՝ քաղաքականություն Հայաստանում գոյություն չունի, այն թելադրված հատուկ սցենար է, որ գրվում է դրսում:
«Այստեղ՝ Հայաստանում չի որոշվում այդ ամենը, այլ վերեւից՝ տերերի կողմից է պատվիրված, իսկ սրանք էլ որպես մարիոնետներ անում են այն, ինչ թելադրում են: Ցավոք սրտի, մենք ենք դրա արդյունքները կրողները: Եվ այսպես այնքան, մինչեւ որ հասունանա վիճակը, մինչեւ հասկանանք, որ այլեւս ապրել չենք կարող: Իսկապես չեմ հասկանում, թե մինչեւ երբ պետք է դիմանանք»:
Ամբողությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: