Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
«Իմ առաջին դատի օրը (որը հետաձգվեց) հանդիպում նորից եղել է, և եղել է խոսակցություն այն մասին՝ ինչպիսին էլ լինի իմ դատավճիռը, պատրաստ ենք օգտակար լինել Տաթևիկի բուժման համար: Հիմա ինձ ուղղակի (սա դիրքորոշում է) ապշեցնում է մի հանգամանք՝ ինչու հոկտեմբերից սկսած մեր կողմից մի գործընթաց, որն անընդհատ ձեռք էր մեկնում Տաթևիկի առողջությանը, անընդհատ մերժվեց և ինչո՞ւ հանկարծ այսօր դա դուրս ցայտեց միջնորդության ձևով: Ինչո՞ւ: Չէ՞ որ դա հնարավոր էր»
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 6 դեպք:
«Ես շնորհակալ եմ այս հանդիպման համար և լինելու եմ անկեղծ: Ես ձեր բոլոր մտահոգություններին տեղյակ եմ: Ես առաջին քայլը կատարել եմ: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում: Պատրատ եմ գործնական քննարկումներ սկսել: Ես առաջին քայլն արել եմ: Դուք կարող եք վստահ լինել, որ մենք կարող ենք հաջողություն ունենալ համատեղ քննարկումների արդյունքում»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Ճկուն մարդիկ կասեն, որ ճիշտ են արել, տենց էլ պետք է լինի, ավելի բթամիտները կասեն` դա էշություն է, սկզբունքավորները կասեն` դե դա սկզբունքի խնդիր է և այլն: Յուրաքանչյուրը գնահատելու է` ելնելով իր դիրքորոշումից: Փառք Աստծո, Հայաստանում 2-3 տասնյակ դիրքորոշում կա, և յուրաքանչյուր դիրքորոշման տեսակետից` դա կարող է տարբեր ձևով ընկալվել: Ձեր ասածն էլ հնարավոր է. մարդիկ կարող են ընկալել Ձեր ասած ձևով, իրեն համարեն դավաճան, եվրոպացիներին վաճառված:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վրա կատարվող պլանային վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. ապրիլի 22-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 18-ին հանդիպեց Վարորդների իրավունքների պաշտպանության «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանին, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին, ՀՀ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանին, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք տնտեսվարողների
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես հուշարձանների պաշտպանության միջազգային օր: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Երևանում, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ապրիլի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Երևանի և մարզերի մի շարք տարածքներ:
Բաղրամյան 26-ում հավաքվելու նպատակը՝ ՀՀ նախագահին իրենց կոչն ու պահանջը ներկայացնելն է: «Այսօր, երբ Սահմանադրությունն ու ՍԴ որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին…»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացվածի համաձայն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզադի փողոցի բնակտարածքների բնակիչներին: Հովիկ Աբրահամյանն անհատական կարգով լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի կապակցությամբ:
Ապրիլի 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 21-ին, 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 17-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սուրեն Ա.-ին, 1961 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Հ.-ին:
«ՀՀ կառավարությունը հանձինս վարչապետի շարունակելու է ամրապնդել և ավելի ակտիվացնել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որ եղել է այս տարիների ընթացքում: Համոզված եմ, որ ապագայում սերտ համագործակցելու ենք և ակնկալում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումները շարունակելու և ավելի մեծ թափով իրականացնելու գործում», – նշել է վարչապետ Աբրահամյանը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին, Գյումրիի Անդրանիկ Օզանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Համլետ Բ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Եվրոպայի ամենամեծ երկիրը մասնատում են, և եթե այսպես շարունակվի, ապա դուք կկորցնեք ամեն ինչ, սակայն Պուտինը կանգ չի առնի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցին հարակից «Սիրո արահետ» այգու նստարաններից մեկի տակ:
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Երևանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։
Համաներումն առնչվելու է մոտ 26.000 բանտարկյալի:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին նշված է «Գազպրոմի» տարածած հայտարարությունում:
Որպես ԲՀԿ ներկայացուցիչ, տեսնո՞ւմ եք ՕԵԿ-ին ընդդիմադիր շարքերում հարցին քաղաքապետը տվել է հետեւյալ պատասխանը. «Ես ասել եմ, որ քաղաքապետարանը ապաքաղաքականացված կառույց է, եթե ժամը 6-ը լիներ ես ձեզ կպատասխանեի»: Իր անձնական տեսակետը Սամվել Բալասանյանը հրաժարվեց հայտնել:
«Խոսքերը՝ ինչ քանակությամբ և ինչ որակի ուզում է լինի, չեն ազդի, որովհետև խոսքեր շատ են եղել»,- ասաց Վ. Դուրինյանը:
Հայաստանի ստեղծագործական միությունները պատրաստ են աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի` մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման նախաձեռնություններին և ծրագրերին:
Իրաքի հյուսիսի ու Սիրիայի հյուսիսի քրդերին կարող է բաժանել 17 կիլոմետր երկարությամբ փոսը, որի ստեղծման մասին որոշում է կայացրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը:
Կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների:
Տիմոշենկոն կարծում է, որ երեկ Ժնևում քառակողմ հանդիպման արդյունքում ստորագրված ամփոփիչ փաստաթուղթը ճիշտ ուղղությամբ ընթանալու առաջին քայլն է:
Վարչապետն առաջարկելու է այդ գումարն ուղղել մի հիմնադրամի, որը պայմանականորեն կկոչվի «գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»:
Ռոմպեյն ընդգծել է Ժնևյան համաձայնագրի՝ շուտափույթ ի կատար ածման անհրաժեշտությունը:
Սամվել Աբրահամյանը մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն: